Գրեթե բոլորն են լսել Ֆաբերժե ձվերի մասին: Հիասքանչ ու աննկարագրելի գեղեցկություն: Կարլ Ֆաբերժեյի ֆիրմայի հավաքածուն ստեղծվել է ռուսական կայսերական ընտանիքի և անհատ գնորդների համար: Հայտնի են հավաքածուի 71օրինակ, որից 52-ը համարվում են թագավորական: Առաջին ձուն պատվիրվել է Ալեքսանդր Երրորդի կողմից, որպես Զատիկի անակնկալ իր կնոջը՝ Մարիյա Ֆյոդորովնային : Անակնկալը հաջողվեց և Ֆաբերժեն ստացավ պատվեր ամեն տարի պատրաստել մեկական այդպիսի ձու:
Ավանդույթը շարունակեց Նիկոլայ Երկրորդը, որը ամեն տարի նվիրում էր երկու ձու՝ մեկն արդեն այրիացած մորը՝ Մարիյա Ֆյոդորովնային, մյուսն իր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնային: Հայտնի 71 ձվից մեզ է հասել միայն 62-ը, որոնցից 54-ն են պատրաստվել կայսերական պատվերով: Ամեն մի այսպիսի ձու պատրաստելու համար պահանջվել է գրեթե մեկ տարի: 19-20-րդ դարերում մեկ ձվի արժեքը տատանվել է 3000-8000 ռուբլի:
Ալեկսանդր III -ի թագավորության տարիներին
1./ 1885թ. |
2. /1886թ
3./ 1887թ. |
4./ 1888թ. |