Այսօր տխուր եմ... կամ էլ ուրախ: Ոչ ոք չգիտի: Ոչ ոք չի էլ իմանա:Այսօր սպասում էի... Չգիտեմ ինչին... կամ ում... Միգուցե ինչ-որ մեկի զանգին: Կամ էլ երեկվա անձրևին, որ խոստացավ նորից գալ, ու ստեց: Գնաց ուրիշի սիրտը հանգստացնի: Բայց ոչ իմը: Ինչ նման է այդ անձրևը քեզ. երկուսդ էլ դավաճան էք:
Տարիներ են անցել: Բայց հիշում եմ այդ ամառվա անձրևը, որն այդպես էլ չփոխվեց: Նույն ջերմ, աղմկոտ ու դավաճան անձրևը: Իսկ դու՞: Գիտեմ, որ դու էլ չես փոխվել: Չնայած դա արդեն կարևոր չէ... Կարևորը, որ ես եմ փոխվել:
Այսօր սպասում էի, չգիտեմ ինչին... կամ ում... Համենայն դեպս ոչ ոք չեկավ, ու ոչ մեկ չզանգեց: Բայց արդեն տխուր չեմ, ոչ էլ ուրախ: Պարզապես դեռ սպասում եմ... Մի օր էլ կդադարեմ սպասել, կդադարեմ հիշել ու այդ ժամանակ կսկսեմ ԱՊՐԵԼ:
Hrashali toxer en karces im srtic bxen
ReplyDeleteՇնորհակալ եմ,.
Delete888 Casino Hotel Map & Directions - Mapyro
ReplyDeleteDirections 진주 출장마사지 to 888 세종특별자치 출장샵 Casino Hotel 대전광역 출장마사지 (Sarnia), United States. 태백 출장마사지 The 이천 출장마사지 map shows all hotels within 888 Casino Hotel (Sarnia).