Բոլոր մարդիկ էլ ունենում են տագնապի զգացում կամ վախ ինչ որ մի երևույթից: Սակայն ֆոբիան տարբերվում է սովորական վախից: Ֆոբիան դա հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդը զգում է հիվանդագին վախ: Վախն առաջանում է բոլոր մարդկանց մոտ, և վերանում է իրական վտանգի անցնելուց հետո: Մինչդեռ ֆոբիայի դեպքում մարդը հասկանում է,որ իր վախն անհիմն է, սակայն չի դադարում վախենալ: Գոյություն ունեն ֆոբիաների տարբեր տեսակներ, որոնցից են՝
Կլաուստրաֆոբիա- վախ փակ տարածքում գտնվելուց;
Ագորաֆոբիա- վախ բաց տարածքներից;
Ակուստիկոֆոբիա- վախ աղմուկից և բարձր ձայներից;
Սպեկտրեֆոբիա- վախ հայելիներից;
Միզոֆոբիա- Վախ կեղտոտվելուց, աղբից և վարակվելուց;
Աերոֆոբիա- վախ թռիչքներից ու թռչող ապարատներից:
Բազմաթիվ հայտնի մարդիկ տառապել են ֆոբիաներով: Նրանց թվին են պատկանում Ջոննի Դեպը՝ ով վախենում է ծաղրածուներից, Ջենիֆեր Լոպեսը և Ջուլիա Ռոբերթսը վախենում են միկրոբներից: Միկրոբներից վախ ուներ նաև Մայքլ Ջեքսոնը: Ստիվեն Սիգալը ինչպես և Ի. Վ. Ստալինը տառապում էր տոքսիկաֆոբիայով.նա վախենում էր, որ իրեն կթունավորեն: Իսկ Ն. Վ. Գոգոլը տառապել է տաֆեֆոֆոբիայով` վախ կենդանի թաղվելուց:
Այս նյութը պատրաստելու ժամանակ հանդիպեցի մի շարք ֆոբիաների, որոնք ոչ թե չհիմնավորված այլ զվարճալի են թվում: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝
Կիբեռֆոբիա- վախ համակարգչից;
Բլատտոֆոբիա- վախ խավարասերներից;
Օբեզաֆոբիա- վախ գիրությունից;
Ակնեոֆոբիա- վախ մաշկի կորյակներից;
Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա- վախ 666 թվից; (միայն անվանումը կարդալը ամեն ինչ արժի):
Իսկ այս մեկի մասին ինչ կարծիքի եք՞
Հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիա- վախ երկար բառերից:
P.S.Վերջին տողից հետո ես հասկացա, որ սկսում եմ տառապել հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիայով: :)
0