Google ընկերությունը փորձարկում է Gmail մուտք գործելու նոր եղանակ, հայտնում է The Verge բլոգը:
Այն հնարավորություն է տալիս օգտվողներին ստուգել էլ. փոստըհասարակական վայրերում, ինչպիսիք են օրինակ ինտերնետ սրճարանները, առանց վախենալու,որ իրենց գաղտնաբառը կարող է հայտնվել այլ անձանց մոտ:
Ստեղնաշարային լրտեսներից պաշտպանվելու համար Google-ն առաջարկել է օգտվել սմարթֆոններից: Օգտատերը, մուտք գործելով հատուկ հղմամբ, պետք է սմարթֆոնի միջոցով նկարահանի համակարգչի էկրանի վրա բերված QR կոդը: Կոդը մշակելուց հետո,հեռախոսի էկրանին հայտնվում է Gmail-ի մուտքի էջ: Իր տվյալները մուտքագրելուց հետո օգտատերը կկարողանա մուտք գործել Gmail:
Իսկ գաղտնաբառը մուտքագրվում է միայն հեռախոսի միջոցով: Այս նոր մեթոդը ստացել է Sesame անվանումը: Նշենք, որ ծառայությունը դեռևս փորձնական է:
0
No comments:
Post a Comment