Նախապես ասեմ, որ սերիալի սյուժեին, դերասանական խաղին ու որակին չեմ անդրադառնա: Համոզված եմ դեռ շատերը կհասցնեն իրենց տեսակետն արտահայտնեն, եթե դեռ չեն արել դա:
Այսօր ընդամենը մի քանի րոպե անցկացնելով համակարգչիս առջև մտածում էի. ՛՛ էս ինչ ա անում ''Դժվար ապրուստը'' odnoklassniki.ru կայքի հետ՛՛: Ամեն քայլափոխին Մերի Մակարյաններ, Միհրան Ծառուկյաններ, Շուշաննա Թովմասյաններ ու. . . էս շարքը էլ չշարունակեմ... Թե չէ, որ սերիալի բոլոր հերոսների անունները թվարկեմ, հաշվելով թե ամեն մեկից քանի հատ կա, կպարզվի որ odnoklassniki.ru-ի կեսը մեր հայկական սերիալից են... Բա լավ են Նոյի անունով խի՞ չեք մի հատ էջ բացում. ՃՃՃ
Տեսնես այդ մարդկանց դու՞ր ա գալիս, որ նրանց անունից այդքան էջեր կան բացված... ՈՒ ընդհանրապես, այդ ֆանատիզմը արդյո՞ք նրանց դուր ա գալիս... Ճիշտ է երկրպագուներ ունենալը , ժողովրդի կողմից սիրված լինելը
շատ կարևոր է յուրաքանչյուր դերասանի համար... Բայց արդյո՞ք արժե այդ աստիճանի ամեն ինչ հասցնել...
Ի՞նչ ա էս աշխարհում ավելի կարևոր հարցեր չկան քննարկելու համար, քան այն թե ո՞վ է ավելի շատ սազում Գոռին՝ Մերին թե Էլենը, կամ արդյո՞ք Մարիցան հոգեբանի աղջիկն է թե ոչ...
Հա հասկացանք, որ Հայաստանում շատ են սերիալների սիրահարները, հասկացանք, որ հետաքրքիր սերիալ է, հասկացանք, որ մեր արդի կյանքն ա բնութագրում... Ու որ մեր պարապ մնացած կանայք ու աղջիկները շատ են սիրում բամբասել ու ուրիշի կյանքով ապրել՝ դա էլ հասկացանք... Շատերը հիմա կասեն մտքներում. ՛՛բայց ես պարապ չեմ՛՛:
Այդ դեպքում ո՞րն ա սերիալով ապրելու իմաստը: Ո՞րն ա այդքան պրիմիտիվ ու միանման էջերի առկայության պատճառը... Թե հիմա արդեն կարևորվում է քանակը, այլլ ոչ թե որակը...
Ու ինչու՞ մարդիկ թողնելով կարևորը ընկնում են անիմաստ ու անարժեք բամբասանքի հետևից...
Իսկապես, որ նույն կերպ շարունակվի մեր կյանքը ավելի ու ավելի կդառնա ՛՛Դժվար ապրուստ՛՛...
0

Այո...դրա արմատներն ավելի խորն են, քան թվում են.. դա վկայում է մեր երիտասարդների մակարդակի անկման մասին:((
ReplyDelete