Տարբերակ 1.
Areas blog
Friday, July 20, 2012
Իսկ դուք կարողանու՞մ եք փողկապ կապել...
Sunday, July 8, 2012
Սոֆի Մխեյան: Նոր մոտեցում, նոր իրարանցում:

Տեսահոլովակը նոր է հայտնվել համացանցում և արդեն արժանացել է, ինչպես գովասանքների այնպես էլ որոշակի քննադատական մեկնաբանությունների:
Նախ սկսեցին քննադատել տեսահոլովակում էրոտիկ տարրերի առկայությունը , ինչն ուղղակի ծիծաղելի է: Ավելի լավ է հետևել ներկայացվող նյութի որակին, քան թե սկանդալային հայտարարություններ անել: Եթե այս տեսահոլովակը ունի բաց տեսարաններ, ապա ի՞նչպես կարելի է անվանել, օրինակ, Ռիփիի տեսահոլովակները:
Իսկ հետո էլ սկսեցին մեղադրել պլագիատի մեջ:
Ըստ իս, տեսահոլովակի վրա շատ լավ աշխատանք է կատարված, և պետք չէ թերագնահատել ակնհայտ տարբերությունը հայկական էստրադայի երգերի մի մեծ զանգվածից, որոնք իրոք մեկը մյուսից ոչնչով չեն տարբերվում: Թերություններ էլ կան, բայց անթերի ոչինչ չի լինում: Եկեք ուղղակի լինենք հանդուրժող,հարգենք մեկս մյուսի կարծիքը ու մեր սովորույթի համաձայն ամեն մի կատարված աշխատանք չքլնգենք: Չէ որ, Հռոմը մի օրում չի կառուցվել:
Saturday, July 7, 2012
Angelina Ballerina from Armenia?
Armenia’s Police Chief Vladimir (Vova) Gasparyan’s singer daughter Angelina Gasparyan’s has a fairly solid chance this year to represent her nation in the upcoming Juinior Eurovison song contest. In a recent article in Haykakan Zhamanak daily her producer, Armen Gevorgyan, confirmed that they are considering submitting an application for Angelina’s participation.
“Angela already turned ten years old and, according to the Contest rules, she is eligible to partake in Junior-Eurovision.”
Incidentally, the same article notes that as soon as Vova Gasparyan was appointed Police Chief, one of his first actions was designating his daughter’s producer as Armenian Police Cultural Center director”. Now tell me...how convenient is that? 0
Thursday, July 5, 2012
Ամեն ինչ կփոխվի
Այսօր տխուր եմ... կամ էլ ուրախ: Ոչ ոք չգիտի: Ոչ ոք չի էլ իմանա:Այսօր սպասում էի... Չգիտեմ ինչին... կամ ում... Միգուցե ինչ-որ մեկի զանգին: Կամ էլ երեկվա անձրևին, որ խոստացավ նորից գալ, ու ստեց: Գնաց ուրիշի սիրտը հանգստացնի: Բայց ոչ իմը: Ինչ նման է այդ անձրևը քեզ. երկուսդ էլ դավաճան էք:
Տարիներ են անցել: Բայց հիշում եմ այդ ամառվա անձրևը, որն այդպես էլ չփոխվեց: Նույն ջերմ, աղմկոտ ու դավաճան անձրևը: Իսկ դու՞: Գիտեմ, որ դու էլ չես փոխվել: Չնայած դա արդեն կարևոր չէ... Կարևորը, որ ես եմ փոխվել:
Այսօր սպասում էի, չգիտեմ ինչին... կամ ում... Համենայն դեպս ոչ ոք չեկավ, ու ոչ մեկ չզանգեց: Բայց արդեն տխուր չեմ, ոչ էլ ուրախ: Պարզապես դեռ սպասում եմ... Մի օր էլ կդադարեմ սպասել, կդադարեմ հիշել ու այդ ժամանակ կսկսեմ ԱՊՐԵԼ:
Wednesday, July 4, 2012
Պատրաստիր ինքդ` եթե կարող ես:
Նորից արձակուրդներ: Ուռաաաա... Ոմանք շտապում են քաղաքից դուրս. շտապում են հանգստանալ, լիցքաթափվել, հանել ամբողջ տարվա հոգնածությունն ու ծանրաբեռնվածությունը: Ոմանք էլ նախընտրելով մնալ տանը. որոշ ժամանակ անց հասկանում են, որ դարձել են պարապության զոհ: Իսկ որպեսզի մեզ տրված ժամանակը չվատնենք, համատեղելով հաճելին օգտակարի հետ, կարելի է պատրաստել մի քանի հետաքրքիր ու օրիգինալ իրեր: Օրինակ.
1.
0
1.
Subscribe to:
Posts (Atom)