Tuesday, January 31, 2012

Unfriend Finder :Նոր հավելված Facebook-ի օգտատերերի համար:

Այս հավելվածի օգնությամբ կարող եք տեղեկացված լինել, եթե ձեր ընկերներից
ինչ-որ մեկը ձեզ հանել է իր ընկերների ցանկից: Այն տեղեկացնում է նաև այն դեպքերում, երբ ձեր ընկերության առաջարկը չի ընդունվել կամ արհամարհվել է: Այն կարող եք ներբեռնել այստեղից: Հավելվածը համատեղելի է այնպիսի բրաուզերների հետ ինչպիսիք են Firefox, Google Chrome, Internet Explorer, Opera և Safary-ն :
Ընդհամենը անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզ քայլերը.



0

Monday, January 30, 2012

Եղիր երջանիկ, իմ սեր...

Ես պետք ՝է դա անեմ... գոնե այս անգամ ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ ու... Այս բառերը հազարավոր անգամներ եմ ինձ ասել: Հազարավոր անգամներ կրկնել եմ, բայց իզուր: Հոգիս տակնուվրա էր լինում անզորության զգացումից:
Չասված ամեն մի բառ ինձ ներսից սպանում էր: Ու վերջին անգամ կրկնելով արդեն սովորական դարձած բառերը, չեմ էլ հիշում գիտակցաբար թե ակամայից՝ ես դա արեցի...Գրեցի այն ամենն ինչ շաբաթներ շարունակ մտածել եմ, թղթի վրա գրել ջնջել եմ, ավելացրել եմ, հետո կրճատել, հետո նորից ու նորից փոխել: Բառերն ամեն անգամ տարբեր էին ստացվում, իսկ իմաստը միշտ էլ նույնն էր.. գրեցի այն ամենն, ինչի պատճառով գիշերներս դարձել էին ցերեկ, առավոտներս՝ խավար, ցերեկներս՝ անփայլ...Ու այդ ամենն ընդամենը երեք տողում տեղավորեցի...
Ինչ տարօրինակ է, մարդ կարող է երեք տողով վերջ դնել մի ողջ պատմության:
Սա իմ վերջին շանսն էր... Վերջին հնարավորությունը ավարտել մեր անավարտ պատմությունը, վերջին անգամ թերթել մեր սիրո էջերն ու . . . Նամակ...
2 վարկյան էլ չտևեց որ հասցնեմ բացել ստացածս նամակը: Արցունքոտ աչքերս մաքրեցի, որ կարդամ: Քանի ամիս է սպասում էի այս պահին, ամեն մի զանգից վեր էի թռչում կարծելով թէ ՆԱ է: Վերջապես ես քեզանից լուր կստանամ... Վերջապես... "Ձեր հաղորդագրությունն ուղարկված է" :
Նորից ճակատագրի չար կատակ, հերթականներից մեկը, որ խաղում էր իմ ու իմ սրտի հետ:
Ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվել հեռանալով: Այդպես երկուսս էլ հնարավորինս քիչ կտանջվենք: Ու ոչ միայն մենք: Ընկնելով մտորումների գիրկը կրկին անգամ սկսեցի հիշել գրածս բառերը՝ "Ես այնքան խիզախ չգտնվեցի, որ պայքարեմ մեր սիրո համար, բայց այդ սերը միշտ կմնա իմ սրտի ամենաթաքուն անկյունում պահված: Եթե կարող ես մոռացիր այն ցավը, որ քեզ պատճառեցի՝ իմ սիրով հանդերձ: Բայց խնդրում եմ, երբեք ինձ չմոռանաս, ու չմոռանաս, որ ես քեզ սիրել ու սիրում եմ: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի միակ սեր":
Չէի կարողանում հավատալ, որ նա այդքան դաժան կգտնվի... Որ այդպես էլ չի պատասխանի: Մի՞թե իմ նամակը չարժանացավ մի փոքրիկ պատասխանի, մի՞թե ես այդքան մեծ արհամարհանքի եմ արժանի... Չէ, ես չսխալվեցի, ահա նրա նամակը.
"էնքան երկար եմ սպասել նամակիդ, իսկ դու չէիր գրում: Ես քեզ ներել եմ: Իսկական սերը չի կարող ատելության վերածվել: Ու մոռացի այն խոսքերը, որ ասացի մեր վերջին հանդիպմանը: Ուզում եմ երջանիկ լինես, թեկուզ ոչ իմ հետ, թեկուզ ինձանից հեռու..."
0

Sunday, January 29, 2012

Լեգենդար "Titanic"-ը վերադառնում է նոր 3D տարբերակով

Այս տարի լրանում է լեգենդար Տիտանիկի խորտակման հարյուրամյակը: Իր հարյուրամյակին "Տիտանիկը" վերադառնում է  3D տարբերակով:
1997 թ նկարահանված և 11 "Օսկարի" արժանացած այս ֆիլմը կներկայացվի այս տարվա գարնանը, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 6-ին: Ֆիլմի ռեժիսյոր Ջեյմս Քեմերոնը "Տիտանիկի" ֆեյսբոււքյան էջում ասել է`. "Ես ոգևորված եմ ետ բերելու Տիտանիկը մեծ էկրաններին" , շնորհակալություն հայտնելով ֆիլմի երկրպագուներին՝ "Տիտանիկին հավատարիմ մնալու համար":
Ես ինքս անհամբեր կսպասեմ շատ շատերի կողմից այդքան սիրված ու հուզումնալից ֆիլմի վերադարձին:
Հիշեցնեմ, որ նավը 1912թ. ապրիլի 10-ին մեկնեց Նյու Յորք, սակայն ապրիլի 14-ին բախվելով այսբերկին՝ խորտակվեց: Նավում կար 2224 մարդ, որոնցից փրկվեցին ընդամենը 711-ը: Պատկերացնելու համար Տիտանիկի մեծությունը այն կարելի է համեմատել՝






0

Saturday, January 28, 2012

Բոլորիս վերջն էլ էսա
Titanic


0

Friday, January 27, 2012

Ինչպիսի՞ հումորի զգացում ունեք դուք

1. Ի՞նչ Երաժշտոություն ես նախընտրում բջջային հեռախոսազանգգիդ ամար
ա) հիթային           (1)
բ) մանկական       (3)
գ) դասական         (2)

2. Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.
ա) այո, միանգամից մի քանիսին    (3)
բ) Ճիշտ է անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին  (2)
գ) Ոչ                              (1)

3. Իսկ քեզ կարողանու՞մ են խաբել.
ա) բարեբախտաբար, ոչ       (1)
բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում     (2)
գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:                 (3)

4. Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղու՞մ ես.
ա) այո, հաճախ                                             (3)
բ) ոչ, միայն ժպտում եմ                                (2)
գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել:        (1)
0
Կարդալ ավելին

Thursday, January 26, 2012

էս ինչ ա անում ՛՛Դժվար ապրուստը՛՛ odnoklassniki.ru-ի հետ

Նախապես ասեմ, որ սերիալի սյուժեին, դերասանական խաղին ու որակին չեմ անդրադառնա: Համոզված եմ դեռ շատերը կհասցնեն իրենց տեսակետն արտահայտնեն, եթե դեռ չեն արել դա:
Այսօր ընդամենը մի քանի րոպե անցկացնելով համակարգչիս առջև մտածում էի. ՛՛ էս ինչ ա անում ''Դժվար ապրուստը'' odnoklassniki.ru կայքի հետ՛՛:  Ամեն քայլափոխին Մերի Մակարյաններ, Միհրան Ծառուկյաններ, Շուշաննա Թովմասյաններ ու. . . էս շարքը էլ չշարունակեմ... Թե չէ, որ սերիալի բոլոր հերոսների անունները թվարկեմ, հաշվելով թե ամեն մեկից քանի հատ կա, կպարզվի որ odnoklassniki.ru-ի կեսը մեր հայկական սերիալից են... Բա լավ են Նոյի անունով խի՞ չեք մի հատ էջ բացում. ՃՃՃ
Տեսնես այդ մարդկանց դու՞ր ա գալիս, որ նրանց անունից այդքան էջեր կան բացված... ՈՒ ընդհանրապես, այդ ֆանատիզմը արդյո՞ք նրանց դուր ա գալիս... Ճիշտ է երկրպագուներ ունենալը , ժողովրդի կողմից սիրված լինելը
շատ կարևոր է յուրաքանչյուր դերասանի համար... Բայց արդյո՞ք արժե այդ աստիճանի ամեն ինչ հասցնել...
0
Կարդալ ավելին

Wednesday, January 25, 2012



Ես սիրում եմ քեզ

Եթե ակամա եղել է այնպես
Սիրուց տառապել ու լաց եմ եղել
Սիրուց արտասվել, սիրտս եմ մաշել,
Իմացիր, որ դա լոկ դու ես եղել:
Րոպե է եղել տխուր ու տրտում
Ու նորից դու ես եղել իմ սրտում:
Մենակ ու մոլոր թափառել եմ ես
Երազել ու լուռ տենչացել եմ քեզ
Միայն մահը այս մահը դաժան
Քեզ ու ինձ կանի իրարից բաժան
Երբեք չեմ ապրի հեռու քո սիրուց
Զզվել եմ արդեն մենակ մնալուց
                                                                       Մ.
                                                               



                      * * *
Մարդիկ կարծում են, թե խելագար եմ
Բայց չեն հասկանում, որ սիրահար եմ:
Նրանք ասում են, թե ես գժվել են,
Բայց չեն հասկանում որ սիրահարվել եմ:
Նրանք չգիտեն որ սիրում եմ քեզ,
Որ քո սիրո՝ խելագարն եմ ես:
                                                                       Մ.


                   Սիրեցի


Ես մոռացա իրականությունը երբ սիրեցի քեզ
Մոռացա բոլորին ու ամեն ինչ
Կորցրեցի ինձ երբ գտա քեզ
Չհիշելով ոչ մեկին ու ոչինչ
Տվեցի սերս որ այրվես
Տվեցի սիրտս որ հալվես
Որ աշխարհում այս տաղտկալի 
Միայն ինձ դու հավետ սիրես
Սրտիս հույսը քեզ տվեցի՝
Խլելով այն ինձանից
Սրտիս լույսը ես բացեցի
Որ դուրս գաս քո խավարից
Ես սիրեցի ու կարծեցի որ մեծ սիրով սիրվեցի
Հավատացի քո համբույրին
Սիրտս տվի՝  փշրեցիր. . .
                                                          Areas


Իմ ըՆկեր


Այնքան կուզեյի ասեի խոսքեր...
Ասեյի սիրում եմ քեզ՝ սիրելի ընկեր,
Բայց որտեղից առնեմ այդքան կամքի ուժ
Որ ասեմ՝ սիրում եմ քեզ, ընկեր իմ անուշ:
Ինչպես ես ասեմ սիրո խոսքեր
երբ կոչեցի քեզ մի օր ես ընկեր
Սեր դեպի ընկեր, սեր դեպի սիրած
Մոլորվեցի ես սիրուց խենթացած:
Եթե ես կոչել եմ ընկեր հարգելի
Չի դառնա էլ նա ընկեր սիրելի. . .
                                                                       Մ.




Կարոտ


Ի՞նչ պատահեց...
Կարոտը հանկարծ սիրտս ներխուժեց
Հետո բարձրացավ կոկորդս սեղմեց
Բայց դրանով էլ չբավարարվեց
Աչքերս լցրեց, լճացավ այնտեղ:
Այդ օրվանից իմ ծով աչքերում՝ կարոտն է ապրում
Այդ օրանից այդ ծով կարոտը՝ իմ աչքերով է աշխարհին նայում.  . .
                                                                                Մ. 0

Tuesday, January 24, 2012

Ստուգեք ձեր հիշողությունը




PS.Խաղը սկսելու համար ընտրեք Start test : Անհրաժեշտ է հիշել և ընտրել համապատասխան գույնը: Եղեք ուշադիր...
0

Sia - Soon We'll Be Found

Այս տեսահոլովակը ինձ ուղղակի գերել է...

0

Monday, January 23, 2012

Շնորհակալություն Ֆրանսիային... Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը...

Ուզում եմ իմ ու իմ նման շատ ու շատ հայ երիտասարդների անունից շնորհակալությունս հայտնեմ Ֆրանսիային...  Այնքան ուրախացա, որ հուզմունքից ու ոգևորությունից նույնիսկ աչքերս լցվեցին. ))))))   Այդ երկիրը միշտ էլ իմ համար առանձնահատուկ է եղել: Ու հիմա հասկանում եմ, որ իրոք չեմ սխալվել...  Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան, կեցցե արդարությունը. . .  Այս օրը դեռ երկար կհիշվի...
Չնայած Թուրքիայի բազմաթիվ անհեթեթ սպառնալիքներին Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը...Օրինագծի քվեարկմանը մասնակցել է 213 սենատոր, այն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով:
Նշեմ, որ ներկայիս օրինագիծը վերաբերում է մարդկության դեմ գործած ոճիրներին: Ֆրանսիան պաշտոնապես այդպիսին է համարում հայերի եւ հրեաների ցեղասպանությունը:
Ըստ օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք : Քննարկումը սկսվել էր 18:00-ին և տևեց մոտ 7,5 ժամ :
Դէ ինչ, մնաց Նիկոլա Սարկոզիի հաստատումը: Իսկ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն արդեն կստանա օրենքի ուժ:
Ավելացնեմ, որ ըստ թուրքական Hurriyet-ի՝ «Ֆրանսիան ցանկանում է ԵՄ-ի կողմից 2007-ին ընդունված «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» շրջանակային համաձայնագրի մեջ ներառել հայկական օրինագիծը եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տարածել ԵՄ բոլոր երկրներում։
Եթե հայկական օրինագիծը հաստատվի Սենատում եւ ներառվի ԵՄ-ի շրջանակային համաձայնագրի մեջ, Հայոց ցեղասպանության ժխտողներին ԵՄ-ի երկրներում կսպառնա 1-3 տարի պատժաչափ»:

0

Sunday, January 22, 2012

Ինչու՞ են տղամարդիկ լացում... Why do men cry?

0

Saturday, January 21, 2012

Սիրահարվա՞ծ ես, ճիշտ ժամանակն է պարզելու թե որքան ուժեղ...

1. Նրա հայտնվելիս գունատվու՞մ ես.
ա. բացարձակ հանգիստ եմ, շնչառությունս՝ համաչափ, դեմքիս գույնն էլ ինչպես միշտ. հրաշալի է, կարծում եմ նա էլ նույնը նկատեց
բ. այո, ոչ մի կերպ չեմ կարողանում  ՛՛վերահսկել՛՛ անիծված կարմրությունը. հույսով եմ՝ հիմարի տեսք չունեմ
գ. կարմրում եմ, գունատվում, քրտնում, ձեռքերս ու ոտքերս դողում են, քանի որ իմ սիրելին այնքան լավն է, որ շատ եմ հուզվում նրան տեսնելիս

2. Նա ասել է, որ իրեն կարճ սանրվածքով աղջիկներն են դուր գալիս: Երկար մազերդ ՛՛վտանգի՛՛ մեջ ե՞ն.
ա. իրեն առաջ եին դուր գալիս կարճ սանրվածքով աղջիկները, իսկ հիմա նրան դուր է գալիս իմ սանրվածքը, միայն թէ դեռ գլխի չի ընկնում
բ. հայելու առաջ կփորցեմ այս կամ այն նոր ոճը, բայց երկար մազերս անպայման կպահեմ
գ. երկար մազերիս արդեն հրաժեշտ եմ տվել՝ հանուն սիրո

3. Եթե sms-ներիդ 10-15 րոպե չի պատասխանում, դու . . .
ա. շատ եմ զարմանում, երբ պատասխանն այնուամենայնիվ գալիս է. նույնիսկ մոռացել էի որ գրել էի նրան,
բ. փորձում եմ խուճապի չմատնվել. գուցե զբաղված է կամ չի լսել հեռախոսի ձայնը
գ. 10-ից ավելի sms-ներ եմ ուղարկում, երբ տրամադրությունս ընկնում է գորշ մտքերի գերին եմ ես:
0
Կարդալ ավելին

Friday, January 20, 2012

Ձեռքերով՝ կենդանիներ (Մաս2)



0
Կարդալ ավելին

Ձեռքերով՝ կենդանիներ: Շատ գեղեցիկ ու հետաքրքիր ֆոտոշարք (Մաս1)

Գվիդո Դանիէլե (Guido Daniele)- Ձեռքերով՝ կենդանիներ: Գեղեցիկ, հետաքրքիր ու յուրօրինակ բոդի-արթ:



0
Կարդալ ավելին

Thursday, January 19, 2012

Sesame. Gmail-ի նոր պաշտպանությունը ստեղնաշարային լրտեսներից

Google ընկերությունը փորձարկում է Gmail մուտք գործելու նոր եղանակ, հայտնում է The Verge բլոգը:
Այն հնարավորություն է տալիս օգտվողներին ստուգել էլ. փոստը
հասարակական վայրերում, ինչպիսիք են օրինակ ինտերնետ սրճարանները, առանց վախենալու,որ իրենց գաղտնաբառը կարող է հայտնվել այլ անձանց մոտ:
Ստեղնաշարային լրտեսներից պաշտպանվելու համար Google-ն առաջարկել է օգտվել սմարթֆոններից: Օգտատերը, մուտք գործելով հատուկ հղմամբ, պետք է սմարթֆոնի միջոցով նկարահանի համակարգչի էկրանի վրա բերված QR կոդը: Կոդը մշակելուց հետո,հեռախոսի էկրանին հայտնվում է Gmail-ի մուտքի էջ: Իր տվյալները մուտքագրելուց հետո օգտատերը կկարողանա մուտք գործել Gmail:
Իսկ գաղտնաբառը մուտքագրվում է միայն հեռախոսի միջոցով: Այս նոր մեթոդը ստացել է Sesame անվանումը: Նշենք, որ ծառայությունը դեռևս փորձնական է: 0

Լիլիթ Հովհաննիսյան- Իմ սրտին ասա

0

Wednesday, January 18, 2012

Ահա թե ինչ է ստացվում, երբ երգում են կենդանիները

0

Odnoklassniki.ru կայքում նկարները դիտելու նոր եղանակ

Odnoklassniki.ru-ն օրեցօր փոխում է իր դիզայնը, հնարավորինս մատչելի դարցնելով օգտվողների համար: Չգիտեմ արդյո՞ք գիտեք այս մասին թէ ոչ, բայց ուզում եմ կիսվել ձեր հետ: Այսօր պատահաբար պարզեցի որ Odnoklassniki.ru կայքում նկարները կարող եք փոխել ոչ միայն մկնիկի այլ նաև ստեղնաշարի սլաքների օգնությամբ: 0

Tuesday, January 17, 2012

Լրտես ծրագրեր (Spyware)

Լրտես ծրագրերը (Spyware) նախատեսված են համակարգչի վրա մուտքագրված ինֆորմացիայի հավաքման, պահպանման և փոխանցման համար:
Այս ծրագրերը չեն համարվում վիրուս և համակարգի համար հիմնականում անվտանգ են, սակայն կարող են մեծ վնաս հասցնել համակարգչից օգտվողներին, քանի որ թույլ են տալիս հետևել օգտագագործողի աշխատանքին, գողանալ գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնաբառեր: Սովորաբար լրտես ծրագրերը համակարգչի վրա աշխատում են գաղտնի և միանգամայն աննկատ: Դուք չեք կարող նրանց գտնել ոչ սկավառակի, ոչ էլ բաց ծրագրերի ցուցակում:

Ստեղնաշարային լրտես ծրագրերը (KeyLogger) ոչ միայն գրանցում են մուտքագրված ստեղնաշարային կոդերը, այլ նաև կարողանում են պահպանել և ուղղարկել ինֆորմացիան՝ նախօրոք մշակված հասցեով: Նրանք կարող են տեղեկություններ տրամադրել բաց պատուհանների, օգտագործվող ծրագրերի, այցելվող կայքերի, էկրանի նկարների, և սոցկայքերում հաղորդագրությունների մասին: Այս ծրագրերը օգտագործվում են բազմաթիվ նպատակներով, որոնցից հիմնականը համարվում են մարքեթինգային հետազոտությունները և նպատակային գովազդը. . .
0
Կարդալ ավելին

Sunday, January 15, 2012

Արդյո՞ք դուք հմայիչ մարդ եք...

1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.
ա. նորաձևությունը -2
բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6
գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0


2.Ընկերները առավել հաճախ ձեզ դիմում
են այս հարցով.
ա. «Մոսկվա» կինոթատրոնում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8
բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0
գ. դոլարի կուրսը այսօր որքա՞ն է -5


3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.
ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3
բ. ինտերնետից -8
գ. հարևանների հետ զրույցից -0

0
Կարդալ ավելին

Pigstacks. Օգնեք խոզուկներին իջնել. . .

0

Saturday, January 14, 2012

Ծիծաղեք նապաստակի հետ

0

Friday, January 13, 2012

Ֆոբիաներ և վախեր

Բոլոր մարդիկ էլ ունենում են տագնապի զգացում կամ վախ ինչ որ մի երևույթից: Սակայն ֆոբիան տարբերվում է սովորական վախից: Ֆոբիան դա հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդը զգում է հիվանդագին վախ: Վախն առաջանում է բոլոր մարդկանց մոտ, և վերանում է իրական վտանգի անցնելուց հետո: Մինչդեռ ֆոբիայի դեպքում մարդը հասկանում է,որ իր վախն անհիմն է, սակայն չի դադարում վախենալ: Գոյություն ունեն ֆոբիաների տարբեր տեսակներ, որոնցից են՝

Կլաուստրաֆոբիա- վախ փակ տարածքում գտնվելուց;
Ագորաֆոբիա- վախ բաց տարածքներից;
Ակուստիկոֆոբիա- վախ աղմուկից և բարձր ձայներից;
Սպեկտրեֆոբիա- վախ հայելիներից;
Միզոֆոբիա- Վախ կեղտոտվելուց, աղբից և վարակվելուց;
Աերոֆոբիա- վախ թռիչքներից ու թռչող ապարատներից:

Բազմաթիվ հայտնի մարդիկ տառապել են ֆոբիաներով: Նրանց թվին են պատկանում Ջոննի Դեպը՝ ով վախենում է ծաղրածուներից, Ջենիֆեր Լոպեսը և Ջուլիա Ռոբերթսը վախենում են միկրոբներից: Միկրոբներից վախ ուներ նաև Մայքլ Ջեքսոնը: Ստիվեն Սիգալը ինչպես և Ի. Վ. Ստալինը տառապում էր տոքսիկաֆոբիայով.նա վախենում էր, որ իրեն կթունավորեն: Իսկ Ն. Վ. Գոգոլը տառապել է տաֆեֆոֆոբիայով` վախ կենդանի թաղվելուց:

Այս նյութը պատրաստելու ժամանակ հանդիպեցի մի շարք ֆոբիաների, որոնք ոչ թե չհիմնավորված այլ զվարճալի են թվում: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝

Կիբեռֆոբիա- վախ համակարգչից;
Բլատտոֆոբիա- վախ խավարասերներից;
Օբեզաֆոբիա- վախ գիրությունից;
Ակնեոֆոբիա- վախ մաշկի կորյակներից;
Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա- վախ 666 թվից; (միայն անվանումը կարդալը ամեն ինչ արժի):
Իսկ այս մեկի մասին ինչ կարծիքի եք՞
Հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիա- վախ երկար բառերից:

P.S.Վերջին տողից հետո ես հասկացա, որ սկսում եմ տառապել հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիայով: :) 0

Thursday, January 12, 2012

Դեմոտիվատորներ



0

Ընդհանրապես ընկերուհու կարիք ունե՞ք

Ստուգեք։

1. Ամենից առաջ ո՞ւմ կպատմեք ամուսնու (ընկերոջ) հետ վեճի մասին.
ա) ընկերուհուն - 2
բ) մայրիկին - 1
գ) ոչ մեկին - 0



2. Ո՞ւմ հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը,
ա)ամուսնու - 1
բ) ընկերուհու - 2
գ) ոչ մեկի - 0

3.Ինչի՞ մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ.
ա) քննարկում ենք ամեն ինչ – 2
բ) միայն առանձնապես կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին - 1
գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ - 0
0
Կարդալ ավելին

Wednesday, January 11, 2012

Ստուգեք ձեր շփվողականության մակարդակը

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել "այո", "ոչ" կամ "երբեմն":


"Այո" 2 բալ
"Ոչ" 0 բալ
"Երբմեն" 1 բալ


1. Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում են դրան երկար սպասելը:

2. Դժգոհություն և անհանգստություն է առաջանում ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:

3. Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:
0
Կարդալ ավելին

Copy Paste

0

Tuesday, January 10, 2012

Նկարներ

0
Կարդալ ավելին

Monday, January 9, 2012

2012թ.: Աշխարհի վերջ. իրականություն թե՞ չափազանցություն...

Վերջին ժամանակներս սովորական է դարձել լսել այս արտահայտությունը ՛՛Ըստ մայաների օրացույցի 2012թ սպասվում է աշխարհի վերջը՛՛: Ինտերնետ, ռադիո. էլ չեմ խոսում հեռուստացույցի մասին: Երեկոյան քո համար նստած հանգստանոոմ ես առօրյա հոգսերից մեկ էլ նորից սկսվում են աշխարհի վերջի թեման շոշափող ծրագրերը, գովազդները ու հումորները: Իսկ թէ ովքեր են այդքան հայտնի մայաները, ու թե ինչպես եղավ որ 2012թ պետք է ամբողջ ազգով սպասենք աշխարհի վերջին շատերը նույնիսկ պատկերացում չունեն: Դե ես էլ որոշեցի պարզել դա ու ներկայացնել ձեզ:
Ովքեր՞ են մայաները: Մայաները Կենտրոնական Ամերիկայի հին քաղաքակրթություններից են: Հայտնի են իրենց ճարտարագիտությամբ, արվեստով,աստղագիտական և մաթեմատիկական գիտելիքներով: Ձևավորվել են մ.թ.ա. 2000 թ.մինչև մ.թ.250թ: Հին մայաների հետնորդները ոչ միայն ժամանակակից մայա ժողովուրդներն են, որոնք պահպանել են նախնիների լեզուն, այլ նաև Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի իսպանախոս բնակչության մի մասը: Ինչ վերաբերվում է նրանց օրացույցին ու աշխարհի վերջին ասեմ որ մայաների օրացույցը ամեն մեկը մեկնաբանում է այնպես ինչպես իրեն է ձեռնտու: Մայաների լեգենդի համաձայն, մարդկությունն իր ստեղծման սկզբից անցել է արդեն 4 ցիկլ: Ցանկացած ցիկլ վերջացել է այդ ցիկլում ապրող քաղաքակրթության ամբողջական կործանումով:
0
Կարդալ ավելին

Բարև

Բարև իմ սիրելի ընթերցող: Սա բլոգի առաջին գրառումն է ու եթե անկեղծ (անկեղծությունը բլոգի կարևոր նախապայմաններից մեկն է) մի քիչ անսովոր է գրել առաջին անգամ ու բոլորի համար: Հուսով եմ կկարողանամ արդարացնել ձեր և իմ սպասումները ու ՛՛Պարտաճանաչ բլոգերի՛՛ նման միշտ կներկայացնեմ տարբեր հետաքրքիր ու որոշ չափով օրիգինալ նյութեր: Չկարծեք թե կողմնապահություն եմ անում բայց որպես ուսանող, առաջին նյութը նվիրելու եմ մեր ուսանողներին և ինչու չէ ապագա ուսանողներին:
Ցավոք արդեն հետևում ենք թողել Ամանորյա խառնաշփոթը, ամբողջ կիսամյակի ընթացքում այդքան սպասված ձմեռային արձակուրդներն էլ ավարտվեցին: Որոշ եվրոպացի մասնագետների կարծիքով Ամանորյա տոներից հետո ընկած ժամանակահատվածը մարդկանց համար սթրեսային բնույթ է կրում: Հայաստանում ավելի շատ սթրեսային է նախատոնական պատրաստությունները: Բայց եկեք հիմա չանդրադառնանք այդքան ծամծմած թեմային: Անձամբ ես կարծում եմ որ մեր՝ ուսանողների համար ոչ թե սթրեսային է, այլ շատ էլ հաճելի է տոներից հետո հանդիպելը (ձեռի հետ էլ կհասցնենք նվերներ ստանալ նրանցից ում չհասցրեցինք մինչ արձակուրդների ավարտը տեսնել): Մինչ ուսանողական կյանքին անցնելը անհրաժեշտ է կատարել մի շատ կարևոր ընտրություն՝ մասնագիտական կողմնորոշում: Այդ հարցում միշտ օգնության է եկել բոլորիս շատ ծանոթ ՛՛Դիմորդ՛՛-ը:
Կարող եք ծանոթանալ այս տարվա Դիմորդի հետ այստեղ : Իսկ այնույետև անհրաժեշտ են լինում բազմաթիվ ծրագրեր,որոնց օգնությամբ կկարողանանք գրել ռեֆերատներ,կուրսային աշխատանքներ և դիպլոմայիններ: Ընթացքում կփորձեմ բլոգում տեղադրել այնպիսի ծրագրեր, որոնք կհեշտացնեն մեր առօրյան: 0
Related Posts Plugin for WordPress, Blogger...