Wednesday, January 25, 2012



Ես սիրում եմ քեզ

Եթե ակամա եղել է այնպես
Սիրուց տառապել ու լաց եմ եղել
Սիրուց արտասվել, սիրտս եմ մաշել,
Իմացիր, որ դա լոկ դու ես եղել:
Րոպե է եղել տխուր ու տրտում
Ու նորից դու ես եղել իմ սրտում:
Մենակ ու մոլոր թափառել եմ ես
Երազել ու լուռ տենչացել եմ քեզ
Միայն մահը այս մահը դաժան
Քեզ ու ինձ կանի իրարից բաժան
Երբեք չեմ ապրի հեռու քո սիրուց
Զզվել եմ արդեն մենակ մնալուց
                                                                       Մ.
                                                               



                      * * *
Մարդիկ կարծում են, թե խելագար եմ
Բայց չեն հասկանում, որ սիրահար եմ:
Նրանք ասում են, թե ես գժվել են,
Բայց չեն հասկանում որ սիրահարվել եմ:
Նրանք չգիտեն որ սիրում եմ քեզ,
Որ քո սիրո՝ խելագարն եմ ես:
                                                                       Մ.


                   Սիրեցի


Ես մոռացա իրականությունը երբ սիրեցի քեզ
Մոռացա բոլորին ու ամեն ինչ
Կորցրեցի ինձ երբ գտա քեզ
Չհիշելով ոչ մեկին ու ոչինչ
Տվեցի սերս որ այրվես
Տվեցի սիրտս որ հալվես
Որ աշխարհում այս տաղտկալի 
Միայն ինձ դու հավետ սիրես
Սրտիս հույսը քեզ տվեցի՝
Խլելով այն ինձանից
Սրտիս լույսը ես բացեցի
Որ դուրս գաս քո խավարից
Ես սիրեցի ու կարծեցի որ մեծ սիրով սիրվեցի
Հավատացի քո համբույրին
Սիրտս տվի՝  փշրեցիր. . .
                                                          Areas


Իմ ըՆկեր


Այնքան կուզեյի ասեի խոսքեր...
Ասեյի սիրում եմ քեզ՝ սիրելի ընկեր,
Բայց որտեղից առնեմ այդքան կամքի ուժ
Որ ասեմ՝ սիրում եմ քեզ, ընկեր իմ անուշ:
Ինչպես ես ասեմ սիրո խոսքեր
երբ կոչեցի քեզ մի օր ես ընկեր
Սեր դեպի ընկեր, սեր դեպի սիրած
Մոլորվեցի ես սիրուց խենթացած:
Եթե ես կոչել եմ ընկեր հարգելի
Չի դառնա էլ նա ընկեր սիրելի. . .
                                                                       Մ.




Կարոտ


Ի՞նչ պատահեց...
Կարոտը հանկարծ սիրտս ներխուժեց
Հետո բարձրացավ կոկորդս սեղմեց
Բայց դրանով էլ չբավարարվեց
Աչքերս լցրեց, լճացավ այնտեղ:
Այդ օրվանից իմ ծով աչքերում՝ կարոտն է ապրում
Այդ օրանից այդ ծով կարոտը՝ իմ աչքերով է աշխարհին նայում.  . .
                                                                                Մ. 0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...