Friday, January 27, 2012

Ինչպիսի՞ հումորի զգացում ունեք դուք

1. Ի՞նչ Երաժշտոություն ես նախընտրում բջջային հեռախոսազանգգիդ ամար
ա) հիթային           (1)
բ) մանկական       (3)
գ) դասական         (2)

2. Ապրիլի 1-ին խաբո՞ւմ ես ինչ-որ մեկին.
ա) այո, միանգամից մի քանիսին    (3)
բ) Ճիշտ է անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին  (2)
գ) Ոչ                              (1)

3. Իսկ քեզ կարողանու՞մ են խաբել.
ա) բարեբախտաբար, ոչ       (1)
բ) այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում     (2)
գ) այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր:                 (3)

4. Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղու՞մ ես.
ա) այո, հաճախ                                             (3)
բ) ոչ, միայն ժպտում եմ                                (2)
գ) չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել:        (1)


5. Սասուցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլուց է լսում: Գնում է սուլուցի ուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին՝ բարձր կաղնու վրա: Դավիթը հարցնում է. ՛՛ Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում՛՛: Ի՞նչ կպատասխանի թութակ ավազակը.
ա) ՛՛Ի՞նչու եմ սրիկա, ես՝ իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ՛՛                 (2)
բ) ՛՛ Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի՝ կաղնին նրանն է՛՛      (1)
գ) ՛՛Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից՛՛                                             (3)

6. Նկատելով, որ քեզ խաբում են, ինչպե՞ս կվարվես.
ա) կհարցնեմ՝ ինչու՞ ես խաբում                      (2)
բ)  ոչինչ էլ չեմ ասի, բայց ինձ տհաճ կլինի    (1)
գ) կախված է նրանից՝ ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել՝ ոչինչ չեմ նկաըում և արհամարհել:                    (3)
           
7. Սարսափ ֆիլմ դիտելիս, երբ զգում ես, որ շատ ես վախենում, անջատում ե՞ս ձայնը.
ա) չգիտեմ, չեմ փորձել               (1)
բ) այո, և շատ ծիծաղելի է           (3)
գ) ոչ, սովորական վախ է, էլի:     (2)

8. Քեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.
ա) այո, մանավանդ, երբ վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են            (2)
բ) այո, որովհետև ինձ թվում է՝ նրանք ինձ վրա են ծիծաղում                                           (1)
գ) ոչ, թեև երբեմն նյարդայնացնում է, եթե ինձ դուր չի գալիս՝ ինչի րա են ծիծաղում:   (3)

9. Հաճա՞խ ես ծիծաղում ուրիշների կատակների վրա.
ա) միշտ                                 (3)
բ) եթե ծիծաղելի է, այո       (2)
գ) ոչ հաճախ                         (1)

10. Սիրո՞ւմ ես սրամտությամբ մրցել ուրիշների հետ.
ա) պաշտում եմ                                                 (3)
բ) ոչ, վախենում եմ ընթացքում լաց լինեմ     (1) 
գ) ցավոք, այնքան էլ հնարամիտ չեմ: Հետո են գլխումս հաջողված կատակներ ծնվում, ուշացումով:                                                         (2)

11. Ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում.
ա) բոլոր նորաձև ոճերը                                 (1)
բ) հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ    (2)
գ) որևէ յուրօրինակ բան, ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում:    (3)

12. Փողոցում մի երիտասարդի հետ ես ծանոթացել: Նա փորձում է ժամադրվել քեզ հետ, իսկ դու մերժում ես: Նրա ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ դուր կգա.
ա) ՛՛Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ՛՛      (3)
բ) ՛՛Դե լավ, մի ուրիշ անգամ ՛՛                 (2)
գ) ՛՛Իսկ ինչու՞՛՛:                                          (1)

13. Մի երիտասարդ ընկերների հետ պատուհանիդ տակ սերենադի նման ինչ-որ բան է նվագում: Ի՞նչ կմտածես.
ա) հավանաբար ընկերների հետ հիմարություններ է անում  (2)
բ) ուզում է ինձ զարճացնել             (1)
գ) ի՞նչ զվարճալի է նա:                    (3)

14. Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում.
ա) իհարկե              (3)
բ) երբեմն                (2)
գ) ոչ, ոչ այնքան     (1)

15. Եթե որևէ տափակ խաղ ես խաղում, ինչպե՞ս կվերաբերվես պարտությանդ.
ա) ընդհանրապես չեմ սիրում հիմար խաղեր    (1)
բ) սարսափելի, տրամադրությունս կփչանա     (2)
գ) սարսափելի ոչինչ չկա. ում բախտը չի բերում թղթախաղում, բերում է սիրո մեջ:   (3)


40-45 միավոր


Ուրախությունդ մեջդ պարզապես փոթորկվում է: Նույնիսկ  ափերից դուրս է գալիս: Քեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղալու առիթ է: Իսկ, ահա, մի անգլիացի գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես՝ կարելի է ծիծաղել: Մի քիչ զուսպ եղիր, թե չէ՝ հումորդ կընկալվի ոչ այնպես, ինչպես դու կուզենայիր: Եվ հաճախ ծիծաղիր հենց քեզ, այլ ոչ թե շրջապատիդ վրա:


30-39 միավոր

Հումորի առումով քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Սրամտությունդ, հնարավոր է, վիրավորում է որևէ մեկին, բայց այն ձանձրացնող չէ: Ինչպես ասում են՝ չափը չես անցնում: Ընտրովի հումորներ ես ընդունում, ամեն ինչ չես կլանում, ինչ էլ նշանակում է, որ ճաշակ և ինքնասիրություն ունես: Հումորից լուրջ գործերին անցնելը և, հակառակը, առավել մեծ տաղանդ է պահանջում, քան ընդունված է կարծել: Զարգացրու քո մեջ այդ տաղանդը:


20-29 միավոր 

Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով ես դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք ՛՛գազանային՛՛ խստությամբ: ՛՛Ամենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ՛՛,- ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է անդուր իրավիճակից դուրս գալ, կյանքում ամեն ինչ արժանի չէ խիստ դատապարտման ու խորը ապրումենրի: Սոորիր նկատել ծիծաղելին և սկսիր քեզանից:


15-19 միավոր

Մի զարմացիր, եթե քեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ ես նայում իրերին ու երևույթներին, ինչից ծանր ՝ թե քեզ, թե շրջապատիդ համար: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկանները առանձնահատուկ խթան են տալիս, որոնք դրական են ազդում նյարդային համակարգի վրա և թուլացնում լարվածությունը: Երբ քեզ ատ ես զգում, բարձրացրու գլուխդ և ժպտա. մեխանիզմը կաշխատի: Հոգուդ խորքում թեթևություն և հրճվանք կզգաս: 
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...