Saturday, January 21, 2012

Սիրահարվա՞ծ ես, ճիշտ ժամանակն է պարզելու թե որքան ուժեղ...

1. Նրա հայտնվելիս գունատվու՞մ ես.
ա. բացարձակ հանգիստ եմ, շնչառությունս՝ համաչափ, դեմքիս գույնն էլ ինչպես միշտ. հրաշալի է, կարծում եմ նա էլ նույնը նկատեց
բ. այո, ոչ մի կերպ չեմ կարողանում  ՛՛վերահսկել՛՛ անիծված կարմրությունը. հույսով եմ՝ հիմարի տեսք չունեմ
գ. կարմրում եմ, գունատվում, քրտնում, ձեռքերս ու ոտքերս դողում են, քանի որ իմ սիրելին այնքան լավն է, որ շատ եմ հուզվում նրան տեսնելիս

2. Նա ասել է, որ իրեն կարճ սանրվածքով աղջիկներն են դուր գալիս: Երկար մազերդ ՛՛վտանգի՛՛ մեջ ե՞ն.
ա. իրեն առաջ եին դուր գալիս կարճ սանրվածքով աղջիկները, իսկ հիմա նրան դուր է գալիս իմ սանրվածքը, միայն թէ դեռ գլխի չի ընկնում
բ. հայելու առաջ կփորցեմ այս կամ այն նոր ոճը, բայց երկար մազերս անպայման կպահեմ
գ. երկար մազերիս արդեն հրաժեշտ եմ տվել՝ հանուն սիրո

3. Եթե sms-ներիդ 10-15 րոպե չի պատասխանում, դու . . .
ա. շատ եմ զարմանում, երբ պատասխանն այնուամենայնիվ գալիս է. նույնիսկ մոռացել էի որ գրել էի նրան,
բ. փորձում եմ խուճապի չմատնվել. գուցե զբաղված է կամ չի լսել հեռախոսի ձայնը
գ. 10-ից ավելի sms-ներ եմ ուղարկում, երբ տրամադրությունս ընկնում է գորշ մտքերի գերին եմ ես:

4. Ի դեպ. ինչպե՞ս են գործերդ դասերիդ և ոգեշնչման հետ կապված.
ա. սովորականի պես, ամեն ինչ նորմալ է: Ինձ ոգեշնչել միշտ էլ կարողանում են
բ. դասերը դժվարությամբ եմ հասցնում, ինչը չեմ ասի ներշնչանքի մասին. թվում է՝ կարող եմ սարեր շուռ տալ
գ. ինչ գրքեր, ինչ ներշնչանք. ուշք ու միտքս միայն սիրելիս է

5. Ողջ մտքերդ, հույսդ ու նպատակներդ կենտրոնացրե՞լ ես սիրելիիդ վրա
ա. հա, հա, հա... ՜՜՜ ծիծաղելի է. ես կենտրոնացած եմ այն մարդու վրա, ով իսկապես արժանի է, այսինքն՝ իմ
բ. ահավոր է հնչում: հուսով եմ՝ ոչ: Առանց դրա էլ գործերս ինձ բավական են:
գ. Այո, իհարկե այո:

6. Զգացմունքդ քեզ պարգևում է...
ա. ինքնագոհություն
բ. ուրախություն և մի փոքր տագնապ
գ. ապրելու ուժ

7. Ընտրյալդ վիրավորական բան է արել, դու...
ա. մանրամասն կբացատրեմ, թե փիղը ինչ թռչուն է և հնարավորություն կտամ՝ մտածի այդ մասին
բ. բնականաբար, կվիրավորվեմ, հնարավոր է՝ նույնիսկ բարկանամ և հետը չխոսամ մինչև զայրույթս չանցնի
գ. այնքան էլ չեմ վիրավորվի. ցույց կտամ՝ թե չեմ էլ նկատել և կներեմ. ամեն ինչ ներում եմ նրան

8. Երեկույթին, որին միասին եք գնացել, նա պարի հրավիրեց մի հակակրելի գեղեցկուհու.
ա. իմ թույլատրությամբ, բնականաբար. այդ ընթացքում էլ գազավորված ըմպելիք կխմեմ, դիմահարդարումս կթարմացնեմ
բ. հետո ինչ, ես էլ ուրիշի հետ կպարեմ.
գ. բարկացած եմ. այն, ինչ անում է, վատ է, ինչը կոտրում է սիրտս

9. Երբ մի քանի օրով բացակայում է քաղաքից, դու...
ա.չեմ հիշում նրա գոյության մասին, միշտ էլ ինչ որ զբաղմունք ունենում եմ
բ. մի քիչ կարոտում եմ, բայց արա էլ ընտելանում եմ կենցաղային ործերի պատճառով
գ. տանն անհանգիստ այս ու այն կողմ եմ անում և չեմ կարողանում ոչնչով զբաղվել

10. Խուսափում ես այն վեճերից, որոնք կարող են կործանել ձեր հարաբերությունները.
ա. երբեք չեմ վիճում, պարզապես վարվում եմ այնպես ինչպես ճիշտ եմ համարում
բ. չնչին բաներիի պատճառով չեմ վիճում, բայց եթե լուրջ տարաձայնություններ ենք ունենում,, ասում եմ այդ մասին
գ. ես միշտ նրա կողմից եմ

Եթե ձեր պատասխաններում գերակշռում է՝

ա տարբերակը
Չէս ասի, որ նոր ընտրյալդ քեզ գլխահան է արել: Ավելի շուտ՝ նրան սառն ես վերաբերում, ինչպես մյուսներին, քանի որ սիրտդ հենց քեզանով է զբաղված: Պարզ ասած՝ չափազանց շատ ես քեզ սիրում: Ինքնավստահությունը շատ ավելի լավ է, բայց չափը մի անցիր:

բ տարբերակը
Շնորհավորում ենք, սիրելիս, դու մինչև ականջներիդ ծայրը սիրահարված ես: Հավանաբար չարաճճի հայացք ունես: Մի խոսքով՝ տրամաբանելու որոշ ունակություններ դեռ պահպանել ես, կեցցես: Աշխատիր հաճախ լսել ուղեղիդ սառը հատվածին. դա կօգնի ցանկացած իրավիճակ պահպանել:

գ տարբերակը
Այո, քեզ մոտ սիրային տենդի ամենաբարդ աստիճանն է: Խանդի նոպաներ, և զոհաբերության հիմար զգացում: Սթափվիր և թեթևացրու ճնշումը: Առաջին հերթին պետք է ապրել սեփական կյանքով և ոչ արքայազնի ոտքի տակ: Փորձիր լիցքաթափվել և արքայազնիդ մի քանի օրով երկրորդ պլան մղել:

  
0

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...