Monday, January 9, 2012

Բարև

Բարև իմ սիրելի ընթերցող: Սա բլոգի առաջին գրառումն է ու եթե անկեղծ (անկեղծությունը բլոգի կարևոր նախապայմաններից մեկն է) մի քիչ անսովոր է գրել առաջին անգամ ու բոլորի համար: Հուսով եմ կկարողանամ արդարացնել ձեր և իմ սպասումները ու ՛՛Պարտաճանաչ բլոգերի՛՛ նման միշտ կներկայացնեմ տարբեր հետաքրքիր ու որոշ չափով օրիգինալ նյութեր: Չկարծեք թե կողմնապահություն եմ անում բայց որպես ուսանող, առաջին նյութը նվիրելու եմ մեր ուսանողներին և ինչու չէ ապագա ուսանողներին:
Ցավոք արդեն հետևում ենք թողել Ամանորյա խառնաշփոթը, ամբողջ կիսամյակի ընթացքում այդքան սպասված ձմեռային արձակուրդներն էլ ավարտվեցին: Որոշ եվրոպացի մասնագետների կարծիքով Ամանորյա տոներից հետո ընկած ժամանակահատվածը մարդկանց համար սթրեսային բնույթ է կրում: Հայաստանում ավելի շատ սթրեսային է նախատոնական պատրաստությունները: Բայց եկեք հիմա չանդրադառնանք այդքան ծամծմած թեմային: Անձամբ ես կարծում եմ որ մեր՝ ուսանողների համար ոչ թե սթրեսային է, այլ շատ էլ հաճելի է տոներից հետո հանդիպելը (ձեռի հետ էլ կհասցնենք նվերներ ստանալ նրանցից ում չհասցրեցինք մինչ արձակուրդների ավարտը տեսնել): Մինչ ուսանողական կյանքին անցնելը անհրաժեշտ է կատարել մի շատ կարևոր ընտրություն՝ մասնագիտական կողմնորոշում: Այդ հարցում միշտ օգնության է եկել բոլորիս շատ ծանոթ ՛՛Դիմորդ՛՛-ը:
Կարող եք ծանոթանալ այս տարվա Դիմորդի հետ այստեղ : Իսկ այնույետև անհրաժեշտ են լինում բազմաթիվ ծրագրեր,որոնց օգնությամբ կկարողանանք գրել ռեֆերատներ,կուրսային աշխատանքներ և դիպլոմայիններ: Ընթացքում կփորձեմ բլոգում տեղադրել այնպիսի ծրագրեր, որոնք կհեշտացնեն մեր առօրյան: 0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...