Monday, March 12, 2012

Ծնկներից ներքև՝ անտարբերություն

Ուզում եմ գրել...  Ուղղակի գրել... Գրել այն մասին, ինչին ականատես ես լինում տնից դուրս գալու առաջին րոպեներից, ինչին ականատես ես լինում հեռուստացույցը միացնելու առաջին վարկյաններից ու ինչը, կարծես թե, հետապնդելու է քեզ մինչև կյանքիդ վերջ: Գրել թշվառության մասին...
Ուրիշ ոչ մի բառ չի կարող նկարագրել այդ երևույթը: Դպրոցականները դեռ փոքր են, երիտասարդները չափազանց սիրահարված են, իսկ ավելի տարիքովներն էլ արդեն ժամանակ չունեն պայքարելու դրա դեմ...Բայց շատ չբողոքեմ,  քանի որ չի կարելի ասել, որ բոլորովին առաջընթաց չկա... Առաջընթաց կա, բայց այնպիսի քայլերով, որ մինչ մի խնդիր լուծվում է՝ դրան համարժեք 10-ն են առաջ գալիս:
Երևի բոլորն էլ զգացել են այսօրվա սառնամանիքը: Ձյուն, քամի, ցուրտ... Մարդիկ, բոլորն էլ փոշմանելով տնից դուրս գալու համար,  ով ոնց կարողանում փորձում էր հասնել տուն, աշխատավայր, կամ էլ գոնե մի տաքուկ սրճարան:
Ու էս բուք-բորանին մեր համաքաղաքցիներից մեկը մտնում է երթուղային՝  իր հետ նաև 2 երեխա: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է: Կնոջ ձեռքին մի տոպրակ՝ լցված խաղալիքներով ու կոսմետիկայով: Բայց մի քանի վարկյան անց ամբողջ երթուղայինը նկատում է, որ երեխաներից փոքրը (2-3 տարեկան) ոտաբոբիկ է: Չէ ոտաբոբիկը են խոսքը չի... Ծնկներից ներքև ամբողջությամբ բաց, ու էլ չնկարագրեմ թե ցրտահարության ինչ աստիճան... Ոչ կարող ես մտածել միջոցներ չունեն, ոչ էլ ինչ-որ կերպ կարող ես կնոջն արդարացնել: Մեր մեծերի ասած. <<Բա դու մայր կոչվելու իրավունք ունե՞ս... >>: Ու նմանօրինակ տեսարանների կարող ես ականատես լինել ամեն օր:
 Իսկ մե՞նք... Մենք ի՞նչ արեցինք երեխայի համար.... Ամեն մեկս մի թարս հայացքով չափեցինք մորը, մի քանիսը քթների տակ մի երկու բառ մրմնջացին ու վերջ:
Չէ, մենք ուրիշների նկատմամբ անտարբեր չենք, բայց մեր վերաբերմունքը բավական չի նրանց օգնելու համար: 

0

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...