Saturday, March 31, 2012

Ապրիլ 1-յան կատակներ

Վերջապես եկավ իմ ամենասիրած տոներից մեկը՝ Ապրիլի 1-ը:
Ինչքան էլ զբաղված լինեմ  չեմ կարող այս առիթը բաց թողնել ու չհիշատակել այս տոնի չարաճճիություններից մի քանիսի մասին:
Բոլորս էլ սիրում ենք յուրօրինակ կատակներ անել ու օրվա վերջում գլուխ գովալ այդ կատակներով: Ինձ թվում է, որ ամենահաջողված կատակները հիմնականում նրանք են, որոնք ինքդ ես մտածում` այդ պահի թելադրանքով : Սակայն կարելի է օգտվել նաև փորձված տարբերակներից: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Կատակ 1:
Առավոտյան արթնանում եք առաջինը: Տան բոլոր ժամերը մի ժամ առաջ եք տալիս: Ձեր տան անդամները ամբողջ օրվա ընթացքում ամեն ինչ կանեն 1 ժամ շուտ:

Կատակ 2:
Մի քիչ դաժան կատակ է, բայց ապրիլի 1-ին արժե փորձել: Գիշերվա ուշ ժամին, երբ հավանաբար զոհը քնած է, զանգահարում եք նրան ու հրեշտակային ձայնով ասում.
- Հայաստանի Հանրապետության բարի գործերի նախարարությունը մաղթում է ձեզ բարի գիշեր:
Կրկնում եք զանգը մի քանի անգամ:

Կատակ 3:
Կրկին զանգ:
-Բարև ձեզ: Ձեզ զանգահարում են հեռուստացույցների նորաբաց խանութից: Ձեզ հեռուստացույց պե՞տք է:
-Ոչ:
-Ուրեմն ասեք ձեր հասցեն և մենք հենց հիմա կգանք:
-Ի՞նչի համար:
-Ձեր հեռուստացույցի հետևից:

Կատակ 4:
Վերցնում եք լվացքի փոշու դատարկ տուփը: Նրա մեջ լցնում եք կաթի փոշի և ընկերական շրջապատում հանում եք լվացքի փոշու տուփը ու սկսում եք ուտել, բոլորին համոզելով, որ շատ համեղ է:

Կատակ 5:
Տան օճառի վրա քսեք եղունգի անգույն լաք: Ոչ մեկ չի կարողանա օգտվել օճառից:

Կատակ 6:
Այս կատակը կհաջողվի այն մարդկանց հետ, ովքեր այդքան էլ գլուխ չեն հանում տեխնիկայից, համակարգիչներից և համացանցից:
1000 դրամը նախապես դնում եք համակարգչի CD-ROM-ի մեջ: Իսկ հետո հանկարծակի հիշում եք, որ ձեր էլէկտրոնային հասցեին գումար են փոխանցել: Բացում եք ձեր հասցեն ու համակարգչից հանում եք գումարը:

0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...