Friday, March 23, 2012

Փորձաճագարները ԲՈՒՀ-ում

Կներեք, որ մեղմ ասած այդքան էլ ուրախ էմոցիաներ չեմ հաղորդի ձեզ այս գրառման միջոցով, բայց ինչ արած... Մեկի հետ պիտի կիսվեմ:
Չեմ հասկանում, որ ասում են ուսանող, դա փորձաճագարի հետ ա՞ ասոցացվում:
Ես ուսանող եմ, ուզում եմ գիտելիք ստանալ  ու միաժամանակ ուզում եմ, որ իմ ուսանողության տարիները հաճելի լինեն: Դրա համար վճարում եմ մի շատ կլորիկ գումար, որը կարող եմ նաև ուրիշ կերպ ծախսել, դրա համար վատնում եմ ժամանակ, որը ավելի թանկ է իմ համար, քան գումարը: Իսկ արդյունքում ի՞նչ եմ ստանում` սթրեսսսս, սթրես ու մի հատ էլ սթրես: Տեսնես Հայաստանում գոյություն ունի՞ ինչ-որ մի ԲՈՒՀ, որը միաժամանակ կարող է ապահովել լավ կրթություն ու որակ՝ ամեն մանրուքի պատճառով ուսանողին սթրեսի չենթարկելով:
Չէ, ես չեմ ասում դասախոսները վատն են, էտ մարդիկ իրենց գործն են անում: Շատ լավ դասախոսներ էլ ունեմ, ու իրենց կողքին կանգնած շատ վատ դասախոսներ էլ ունեմ: Հալալ ա իրենց, որ մեր արարքներին դիմանում են...
Բայց այ մնացածի համար ո՞վ է պատասխանատու: Պրիմիտիվ օրինակ բերեմ: Ուզում ես մի բան ճշտես, ասենք օրինակի համար, ո՞ր դեպքում կարող ես կարմիր դիպլոմ ստանալ: Մարդ չկա, ում կարող ես այդ հարցով դիմել: Ում հարցնում ես, ի պատասխան ստանում ես մի հատ զարմացած դեմքի արտահայտություն ու հետևյալ կիսատ-պռատ բառերը.
-ՄՄՄՄդաաաա...Աղջիկ ջան դեռ որոշված չի..
Իսկ ե՞րբ կորոշվի... Արդեն տասնյակ տարիներ ԲՈՒՀ-ը գործում է: Ու որոշված չլինելու պատճառը կայանում է նրանում, որ ամեն տարի մի հատ նորամուծություն է մտնում` հաջորդ տարի վերանալու միտումով: Ու այդ նորամուծություն մտցնողն էլ չի հասկանում ինչի համար բերեց, ինչի համար տարավ: Ի՞նչ ա, մենք՝ ուսանողներս փորձաճագա՞ր ենք, մենք չենք կարո՞ղ կոնկրետ ինֆորմացիա ունենանք մեզ սպասելիքի մասին: Մենք չենք կարո՞ղ, կոպիտ ասած, մեր գլխների գալիքն իմանալ: Գոնե այդքանը ապահովվի... Բայց չէ, ոնց կլինի:  Էլ չեմ խոսում բուժանձնակազմի մասին, որ մտնելով բուժկետ, մունաթոտ դեմքերից տաքությունդ ավելի է բարձրանում, իսկ բուֆետի մթնոլորտից՝ ախորժակդ է փակվում:
Կամ ի՞նչ է նշանակում, երբ հայտարարում են, որ պետական քննություններից առաջ մի ամիս ժամանակ են տալու պարապելու համար, իսկ երբ արդեն մաքսիմում անելիք է կուտակվում, հանկարծ պարզ է դառնում, որ մի ամսվա փոխարեն տրվում է ընդամենը մի շաբաթ: Դե տղա ես դիմացի...
Միջանկյալ քննություններ, կուրսայիններ, դիպլոմային, պետական քննություն ու 2 շաբաթ:
Ինչ կարող եմ ասել...Երևի համակարգիչս այդքան ինֆորմացիա կուլ չի տա այդ ժամանակամիջոցում:  Իսկական էքստրիմ:
Մնում է <<վայելես>> էքստրիմային քննությունները:


0

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

Related Posts Plugin for WordPress, Blogger...