Friday, February 17, 2012

Ճաշակի կրիզիսն ա ձեր նմաններին դարձնում "Գլամուրոտ" դեմք...

Գլամուր...  հմայք, շարմ, գրավչություն, ինչ որ տեղ շքեղություն... Ահա թե ինչ ենք պատկերացնում մենք "գլամուր" ասելով: Բայց ինչքանո՞վ են մեր պատկերացումները համապատասխանում իրական գլամուրի նշանակությանը: Չէ՞ որ նույնիսկ այդ ասպարեզի մասնագետներն են ամեն մեկը յուրովի մեկնաբանում դա:
Անձամբ ես, կողմնակից եմ ֆրանսիացիների տարբերակին, ըստ ինչի գլամուրը՝ դա ինքդ քեզ ներկայացնելու հմտություն է, նուրբ շարմ, բոլորից՝ էլեգանտորեն և առանց արհեստականության առանձնանալու շնորհ է: Իրական գլամուրը՝ դա բնական հարդարանքն է, զուսպ շքեղությունը, ձգտումը լինելու կանացի:
Սակայն ովքե՞ր են ներկայիս գլամուրները. սովորական ձևամոլներ, մարդիկ՝ ովքեր չունեն սեփական "ես"-ը, ովքեր չեն կարողանում տարբերվել, ու ովքեր պարզապես պրիմիտիվ "copy-paste" են:
Այդպես էլ պիտի լիներ: Մարդիկ "գյուղից" գալիս են "քաղաք", միանգամից ինֆորմացիայի մեծ հոսք, որն ամբողջությամբ չի հասցնում մարսվել ուղեղի կողմից, ու ընկնելով փայլփլուն ու շողշողունի հետևից, դառնում են "գլամուր": Միանշանակ ասածս չի վերաբերվում բոլորին:
Իսկ այդ նույն "ԳլամուՌոտ" դեմքերը գոնե գիտե՞ն թե գլամուռն ինչ ա. Գոնե կարողանում են օրիգինալ շորը տարբերել, ինչպես իրենք են ասում՝ "պադզեմկի տակի պադդելկից". չէ հա... Շատ խիստ կասկածում եմ: Երևի բրենդերն էլ չկարողանան տարբերել: Բայց մեկ ա իրենք գլամուռ են, որովհետև իրենց "odno"-ի էջերում միշտ գլամուրնի ստատուսներ են, միշտ գլամուրնի աղջիկների նկարներ են` պուպուշիկ շունիկներով, մեծ ակնոցներով, շպիլկա կոշիկներով, հոլանդական վարդերով, սուտի թանկանոց հեռախոսներով ու ուրիշի մեքենաներով... Որովհետև իրենք տնից դուրս գալուց առաջ "գյաջվում" ու մազերը գզզում են իրենց անշուք  ու անհետաքրքիր էությունն քողարկելու համար, որովհետև իրենք "լավ"-ի փոխարեն "լՅավ" են ասում, որովհետև իրենք "վերջն" են...
Բա մեր գլամուր, ամոթ էլ չլինի ասեմ "տղաները": Իրենք արդեն էլ ռաբիս չեն, իրենք արդեն "մոդայիկ" են: Իրենք գիտեն թե քլաբն ինչ ա, իրենք գիտեն ֆեյսքոնթրոլն ու դրեսքոդն ինչ ա: Բայց մի հատ չեն մտածում, որ դուրս են գալիս մարդամեջ: Որ ամեն մի միջավայր համապատասխան վարք և հագ ու կապ է պահանջում: Այս ամենը բերում է նրան, որ մի օր մեր "գլամուրներից" մեկին հանդիպելով ու հագուկապին նայելով, ով չոլկի տակից պատմում էր թե անցաց գիշեր քլաբում ոնց էր աղջիկ "կպցնում", աղջիկը կարող ա չդիմանա ու ասի.՝
-Վայ, էս տղեն իմ շալվարից ա հագել, սրան ո՞ր մի աղջիկը կնայի:
Ու այստեղ մի հարց է իմ մոտ առաջանում:
Ովքե՞ր են ավելի տհաճ ու անտանելի: Ռաբիսնե՞րը (made in sovet) թե՞ սուտի գլամուրները (made in China): Երևի մի օր էլ իրենց համար ՎՍ բաթթլ կանենք...
Եղեք յուրօրինակ, ոչ թե համատարած "made in China":
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...