Saturday, February 4, 2012

Աղաբլիթ: Սնոտիապաշտություն թե ավանդույթ...

-Մի բաժակ ջուր կտաս…
Ահա վերջացավ մեր շատ սիրելի և ամենասպասված տոներից մեկը՝ Ս.Սարգիսի տոնը:
Ինչպես ամեն տարի` բոլոր երիտասարդների ուրախությանն ու երջանկությանը չափ ու սահման չկար: Երևանի փողոցներում տիրում էր սիրային ու տոնական տրամադրություն: Բոլորը ուրախ էին, կամ գոնե ձևանում էին ուրախ, որ կողքինների տրամադրությունը չփչացնեին: Ոմանք իրենց զույգերի հետ էին, ոմանք էլ մտովի էին գտնվում ու պատկերացնում իրենց տոնը սիրած էակի կողքին...
-Ուռաաաաաաաաաա, աղաբլիթ ենք ուտելու,- կասեին շատերը, բայց նույնիսկ այդ մտքից անգամ սկսում ես ծարավել:
Ճիշտն ասած ես այդքան էլ չեմ հավատում աղաբլիթի զորությանը,այդ պատճառով այս տարի մի մեծ բաժակ ջուր խմեցի ու քնեցի: Կամ էլ հավատում եմ, դրա համար էլ չկերա... Ու Փառք Աստծո, որ չկերա...
Ասեմ ավելին մեր ժամանաներում, եթե փողոցում ասենք, որ հավատում ենք աղի բլիթին շատերը մեզ սնոտիապաշտ կանվանեն, սակայն քահանաները աղաբլիթ ճաշակելը սնոտիապաշտական սովորույթ չեն համարում: Այն ժողովրդական ավանդույթ է: Նրանք խորհուրդ են տալիս, որ այս սովորույթը երիտասարդների համար չդառնա առանցքային: «Եթե երիտասարդներն իրենց ողջ հույսը կապում են այս ավանդույթի հետ, ապա այս երևույթը կարող է վերածվել սնոտիապաշտության»,- օրերս հրավիրված ասուլիսում ասաց Տեր-Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Իսկ ահա Տեր Եսայի քահանա Արթենյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ ՛՛Սուրբ Սարգսի տոնին պարտադիր չէ աղաբլիթ ուտել.՛՛: Նրա խոսքով աղաբլիթ ուտելը դա պարզապես ավանդույթ է և գուշակություն: Եկեղեցին չի ընդունում ոչ մի գուշակություն, սակայն, քահանայի խոսքով, դա ժողովրդական մշակույթի մի մաս է և եկեղեցու համար դա խնդիր չէ:
Պետք է հիշել՝ քահանան աղաբլիթ ուտելը մեկնաբանում է, որ այն շատ տհաճ է ուտել և դրանով մարդիկ միանում են Սրբի չարչարանքներին:
Շատ գեղեցիկ տոն է, ափսոս որ ոչ բոլորն են այն կիսում սիրելիների հետ. շատ ափսոս...

Նյուշա
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...