Sunday, February 12, 2012

Մահացել է լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնը:

Ամերիկյան սոուլ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է 48 տարեկան հասակում: Այս առավոտ երգչուհու մահը հաստատել է նրա հրապարակախոս Քրիսթեն Ֆոսթերը:
Մահվան պատճառը դեռևս մնում է անորոշ: Ըստ ոստիկանների նա գտնվել է մահացած Լոս Անջելեսի Beerly Hilton հյուրանոցի 4-րդ հարկում գտնվող իր սենյակում` Գրեմմի մրցանակաբաշխության նախօրեին:
Ուիթնին աշխարհի լավագույն երգչուհիներից էր և իր կարիերայի գագաթնակետին 70-90 ականներին վաճառել է ավելի քան 170 մլն ալբոմ:
Նրա "I will always love you" ես միշտ կսիրեմ քեզ երգը դարձավ համաշխարհային հիթ, և երևի թե չկա այնպիսի մեկը՝ ով չհուզվի այդ երգի հնչյունների ներքո: Մենք միշտ կսիրենք քեզ, Ուիթնի. . .
Whitney Houston - I will always love you

0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...