Wednesday, February 29, 2012

Ախ այդ մաթեմատիկան...Տնով տեղով հումոր ա...



Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
- Որտե՞ղ եք աշխատում:
- Մաթեմատիկական ինստիտուտում:
- Որն է ձեր աշխատանքի էությունը:
- Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
- Ձեր հոբբի՞ն:
- Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:

***
-Ինչ է նշանակում՝ սովորել, սովորել և նորից սովորել արտահայտությունն իրականում:
-Մեկ քննություն և երկու վերահանձնման հնարավորություն:
***
Մաթեմատիկայի քննության ժամանակ դասախոսն ուսանողին պատրաստվում է 3 նշանակել:
-Խնդրում եմ, ինձ 2 նշանակեք, որ կարողանամ 5- ի վերահանձնեմ:
-Լավ, եթե լուծեք այս խնդիրը կստանաք ձեր 2-ը, եթե չլուծեք`3:
***
Հոգեբուժարանով մի մարդ է բղավելով վազում.
-Ես ձեզ կդիֆերենցեմ... Ես ձեզ կինտեգրեմ...
Բոլորը վախից փախնում են, իսկ նա ոգևորվելով դրանից ավելի ուժեղ է սկսում բղավել: Բայց նկատում է անկյունում նստած մի հիանդի, ով ուշադրություն չի դարձնում նրա վրա: Մոտենում է ու բղավում.
-Ես քեզ կդիֆերենցեմ... Ես քեզ կինտեգրեմ...

-.....
-Չես լսու՞մ: Ասում եմ ես քեզ կդիֆերենցեմ... Ես քեզ կինտեգրեմ...

- Հա բայց ես "е^х" եմ...
- Ես էլ քեզ ըստ y-ի կդիֆերենցեմ... :D
 ***
                         

Մաթեմատիկոսը մտնում է լողանալու տեսնում է,որ ջուրը սառն է: Ասում է. <<Ենթադրենք`ջուրը տաք է>> ու լողանում: Իսկ հիվանդանալուց հետո ասում է՝
-Չէ, եկանք հակասության, այստեղից հետևում է որ ջուրը սառն էր:


***
-Պապ, մի խնդիր կա պիտի օգնես:
-Սպասի գուշակեմ... Դուք իրար սիրում էիք, բայց ինքը քեզ օգտագործեց, խաղաց զգացմունքներիդ հետ, անվանդ հետ ու փալասի պես դեն շպրտե՞ց:
-Պապ, վապշետո ես 3րդ դասարան եմ ու ինձ ընդամենը պիտի օգնեիր մաթեմը գրեյի:
***
Կանգնած են 2 դասախոս: Առաջինն ասում է.՝

-Եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 4 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:
Երկրորդը.՝
-Իսկ եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 3 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:

Մոտենում է դեկանն ու ասում.՝
-Իսկ եթե ես ձեզ երկուսիդ ազատեմ աշխատանքից, ամբողջ ֆակուլտետը ինձ ձեռքերի վրա կտանի. . .
***
Տղան` աղջկան.
-Սիրելիս, դու այնքան կոմպակտ ես:
-Այդ, ինչպե՞ս,- հարցնում է աղջիկը:
-Դեեեե, փակ ես ու սահմանափակ...

***
Առաջին կուրսեցին մոտենում է 4-րդ կուրսեցուն ու հարցնում.
-Հիշու՞մ ես x- ըստ dx-ի:
-Չէ, չեմ հիշում, բայց ըստ dy-ի կարամ ասեմ...
***
Մաթեմատիկոսն ընկերոջը.
- Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է մարդու կյանքը 20 տարով:
- Էդ ո՞նց:
- Հիմա քանի՞ տարեկան ես:
- 40:
- Որ չծխեյիր կլինեիր 60:

***
Մեր բուհում նույնիսկ ճաշն է կոմպլեքս: Ով փող ունի օգտվում է կոմպլեք ճաշի իրական մասից, ով չունի՝ բավարարվում է կեղծ մասով:
***
Իսկական մաթեմատիկը սահմաններ չունի:
***
Մաթեմատիկայի տեսանկյունից. <<Եթե մտքերը համընկնում են, ապա դրանք սահմանափակ են>>:
***
-Պապ, իսկ մեր հավանականության տեսության հավաքականը երբևէ կհաղթի՞ ֆուտբոլում:
-Դժվար, որդիս: Այստեղ արդեն առաջանում է անհավանականության տեսությունը:
***
Խանութ են մտնում անվերջ քանակի մաթեմատիկներ: Առաջինը խնդրում է 1 կգ. կարտոֆիլ ,երկրորդը` 1/2 կգ. , երրորդը` 1/4: "Բավական է, հասկացա " զայրացած բղավում է վաճառողը և տալիս նրանց 2 կգ. կարտոֆիլ
***
Մարդիկ բաժանվում են 3 խմբի՝ նրանք ովքեր հիշում են "e" թիվը (2,718281828...) ըստ Տոլստոյի ծննդյան թվի (1828), նրանք, ովքեր հիշում են թե երբ է ծնվել Տոլստոյը՝ ըստ "e" թվի, և նրանք ովքեր խորապես թքած ունեն այդ երկու թվերի վրա:
***
Կետը մտածում է. << Երևի ես երկու ուղիղների սիրավեպի արդյունք եմ...>>:
***
Չգիտեմ հավատամ ուսուցչիս թէ չէ: Երեկ ասում էր 6+4=10, այսօր էլ պնդում է,որ 10-ի հավասար է( 3+7)-ը :

0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...