Saturday, March 31, 2012

Ապրիլ 1-յան կատակներ

Վերջապես եկավ իմ ամենասիրած տոներից մեկը՝ Ապրիլի 1-ը:
Ինչքան էլ զբաղված լինեմ  չեմ կարող այս առիթը բաց թողնել ու չհիշատակել այս տոնի չարաճճիություններից մի քանիսի մասին:
Բոլորս էլ սիրում ենք յուրօրինակ կատակներ անել ու օրվա վերջում գլուխ գովալ այդ կատակներով: Ինձ թվում է, որ ամենահաջողված կատակները հիմնականում նրանք են, որոնք ինքդ ես մտածում` այդ պահի թելադրանքով : Սակայն կարելի է օգտվել նաև փորձված տարբերակներից: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Կատակ 1:
Առավոտյան արթնանում եք առաջինը: Տան բոլոր ժամերը մի ժամ առաջ եք տալիս: Ձեր տան անդամները ամբողջ օրվա ընթացքում ամեն ինչ կանեն 1 ժամ շուտ:

Կատակ 2:
Մի քիչ դաժան կատակ է, բայց ապրիլի 1-ին արժե փորձել: Գիշերվա ուշ ժամին, երբ հավանաբար զոհը քնած է, զանգահարում եք նրան ու հրեշտակային ձայնով ասում.
- Հայաստանի Հանրապետության բարի գործերի նախարարությունը մաղթում է ձեզ բարի գիշեր:
Կրկնում եք զանգը մի քանի անգամ:

Կատակ 3:
Կրկին զանգ:
-Բարև ձեզ: Ձեզ զանգահարում են հեռուստացույցների նորաբաց խանութից: Ձեզ հեռուստացույց պե՞տք է:
-Ոչ:
-Ուրեմն ասեք ձեր հասցեն և մենք հենց հիմա կգանք:
-Ի՞նչի համար:
-Ձեր հեռուստացույցի հետևից:

Կատակ 4:
Վերցնում եք լվացքի փոշու դատարկ տուփը: Նրա մեջ լցնում եք կաթի փոշի և ընկերական շրջապատում հանում եք լվացքի փոշու տուփը ու սկսում եք ուտել, բոլորին համոզելով, որ շատ համեղ է:

Կատակ 5:
Տան օճառի վրա քսեք եղունգի անգույն լաք: Ոչ մեկ չի կարողանա օգտվել օճառից:

Կատակ 6:
Այս կատակը կհաջողվի այն մարդկանց հետ, ովքեր այդքան էլ գլուխ չեն հանում տեխնիկայից, համակարգիչներից և համացանցից:
1000 դրամը նախապես դնում եք համակարգչի CD-ROM-ի մեջ: Իսկ հետո հանկարծակի հիշում եք, որ ձեր էլէկտրոնային հասցեին գումար են փոխանցել: Բացում եք ձեր հասցեն ու համակարգչից հանում եք գումարը:

0

Sunday, March 25, 2012

Odnoklassniki-ի ծննդյան նվերները

Ճիշտն ասած որոշել էի չանդրադառնալ Odnoklassniki.ru-ին: Բայց դե գաղտնիք պահել չեմ կարողանում: :ՃՃՃՃՃ  Այսօր Odnoklassniki-ն 6 տարեկան է: Շնորհավորում եմ: Մտածու՞մ եք այսքանը ու վերջ: Ոչ:
Ես ավելի շատ ցանկանում էի հայտնել, որ ծննդյան առթիվ բոլոր նվերները արժեն 5 OK:  Օգտվել այդ հնարավորությունից չեմ կարող, բայց գոնե ուրիշները կօգտվեն: :ՃՃՃ 
0

Աստղիկ Սաֆարյան - Ժպտա



Շատ պոզիտիվ երգ: Միշտ ժպտացեք... 




Այսօր արևոտ է ու տաք է դրսում,
Այսօր գունավոր է,ուրախ է դրսում:
Քայլում եմ,նայում աջ ու ձախ ու լսում,
Լսում եմ մարդկանց ու մտքերը նրանց:

0
Կարդալ ավելին

Friday, March 23, 2012

Փորձաճագարները ԲՈՒՀ-ում

Կներեք, որ մեղմ ասած այդքան էլ ուրախ էմոցիաներ չեմ հաղորդի ձեզ այս գրառման միջոցով, բայց ինչ արած... Մեկի հետ պիտի կիսվեմ:
Չեմ հասկանում, որ ասում են ուսանող, դա փորձաճագարի հետ ա՞ ասոցացվում:
Ես ուսանող եմ, ուզում եմ գիտելիք ստանալ  ու միաժամանակ ուզում եմ, որ իմ ուսանողության տարիները հաճելի լինեն: Դրա համար վճարում եմ մի շատ կլորիկ գումար, որը կարող եմ նաև ուրիշ կերպ ծախսել, դրա համար վատնում եմ ժամանակ, որը ավելի թանկ է իմ համար, քան գումարը: Իսկ արդյունքում ի՞նչ եմ ստանում` սթրեսսսս, սթրես ու մի հատ էլ սթրես: Տեսնես Հայաստանում գոյություն ունի՞ ինչ-որ մի ԲՈՒՀ, որը միաժամանակ կարող է ապահովել լավ կրթություն ու որակ՝ ամեն մանրուքի պատճառով ուսանողին սթրեսի չենթարկելով:
0
Կարդալ ավելին

Saturday, March 17, 2012

Ծածկամի՞տ եք արդյոք

1. Ընկեր-բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում և որքան է ձեր բնակվարձը. 
ա) ինձնից ավելի լավ                       2
բ) մասամբ տեղյակ են                    1
գ) ամենևին                                      0


2. Երբ ընկճված եք, դեմքի արտահայտությունից ձեր այդ հոգեվիճակը «կկարդա» ...
ա) ամեն ոք                    2
բ) միայն մտերիմ մարդիկ     1
գ) ոչ մեկը         0


3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին՝ ուսումնասիրելով ձեր աշխատատեղը. 
ա) միգուցե         1
բ) իհարկե ոչ      0
գ) անշուշտ        2


4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք... 
ա) թեթև ու թափանցիկ       2
բ) վառ ու երփներանգ         1 
գ) ծանր ու մուգ                   0
0
Կարդալ ավելին

Thursday, March 15, 2012

Ալաբալանիցա

Տարբերակ 1 և տարբերակ 2





0

Wednesday, March 14, 2012

"Ալաբալանիցա"-ն արդեն on-line

Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել դիտել ֆիլմը կինոթատրոններում, կամ ինձ պես՝ միայն մի տարբերակն են դիտել, կարող են ֆիլմի 2 տարբերակներն էլ գտնել այս հասցեում:
Բարի կինոդիտում:

0

Monday, March 12, 2012

Ծնկներից ներքև՝ անտարբերություն

Ուզում եմ գրել...  Ուղղակի գրել... Գրել այն մասին, ինչին ականատես ես լինում տնից դուրս գալու առաջին րոպեներից, ինչին ականատես ես լինում հեռուստացույցը միացնելու առաջին վարկյաններից ու ինչը, կարծես թե, հետապնդելու է քեզ մինչև կյանքիդ վերջ: Գրել թշվառության մասին...
Ուրիշ ոչ մի բառ չի կարող նկարագրել այդ երևույթը: Դպրոցականները դեռ փոքր են, երիտասարդները չափազանց սիրահարված են, իսկ ավելի տարիքովներն էլ արդեն ժամանակ չունեն պայքարելու դրա դեմ...Բայց շատ չբողոքեմ,  քանի որ չի կարելի ասել, որ բոլորովին առաջընթաց չկա... Առաջընթաց կա, բայց այնպիսի քայլերով, որ մինչ մի խնդիր լուծվում է՝ դրան համարժեք 10-ն են առաջ գալիս:
Երևի բոլորն էլ զգացել են այսօրվա սառնամանիքը: Ձյուն, քամի, ցուրտ... Մարդիկ, բոլորն էլ փոշմանելով տնից դուրս գալու համար,  ով ոնց կարողանում փորձում էր հասնել տուն, աշխատավայր, կամ էլ գոնե մի տաքուկ սրճարան:
Ու էս բուք-բորանին մեր համաքաղաքցիներից մեկը մտնում է երթուղային՝  իր հետ նաև 2 երեխա: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է: Կնոջ ձեռքին մի տոպրակ՝ լցված խաղալիքներով ու կոսմետիկայով: Բայց մի քանի վարկյան անց ամբողջ երթուղայինը նկատում է, որ երեխաներից փոքրը (2-3 տարեկան) ոտաբոբիկ է: Չէ ոտաբոբիկը են խոսքը չի... Ծնկներից ներքև ամբողջությամբ բաց, ու էլ չնկարագրեմ թե ցրտահարության ինչ աստիճան... Ոչ կարող ես մտածել միջոցներ չունեն, ոչ էլ ինչ-որ կերպ կարող ես կնոջն արդարացնել: Մեր մեծերի ասած. <<Բա դու մայր կոչվելու իրավունք ունե՞ս... >>: Ու նմանօրինակ տեսարանների կարող ես ականատես լինել ամեն օր:
 Իսկ մե՞նք... Մենք ի՞նչ արեցինք երեխայի համար.... Ամեն մեկս մի թարս հայացքով չափեցինք մորը, մի քանիսը քթների տակ մի երկու բառ մրմնջացին ու վերջ:
Չէ, մենք ուրիշների նկատմամբ անտարբեր չենք, բայց մեր վերաբերմունքը բավական չի նրանց օգնելու համար: 

0

Saturday, March 10, 2012

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս1)

Մի սիրո պատմություն, որի մասին պատմում է իմ շատ մտերիմ մարդկանցից մեկը (Լիլիթ): Չգիտեմ ինչպիսի վերջաբան կունենա, բայց հուսով եմ, որ նրանք կանեն ճիշտ ընտրություն:

Ամեն ինչ սկսվեց Դիլիջանից: Մենք ընտանիքով հաճախ ենք գնում այնտեղ հանգստանալու: Մի օր շատ պատահական ինձ գրեց մի երիտասարդ: Նա ինձ այդքան սիրելի դարձած Դիլիջանից էր : Դեմ լինելով ինտերնետային ծանոթություններին՝ ինչպես միշտ փակեցի նամակը և անցա առաջ:
-Իսկ միգուցե այդ տղան մեր ծանոթներից է,- ասաց քույրս իմանալով այս մասին:
Հաջորդ օրը պարզ դարձավ, որ նա մի շատ <<անմիտ>> ( ինչպես ես էի այդ ժամանակ կարծում) քայլ է արել, իմ փոխարեն պատասխանելով Հայկին (այդպես անվանենք մեր Դիլիջանցի ընկերոջը):
Չեմ կարող նկարագրել այդ պահին իմ զայրույթը, սակայն կարդալով նրանց նամակագրությունը հասկացա, որ Հայկը այն տղաներից չէ, ովքեր ամբողջ օրը անգործությունից նստած համակարգչի առջև, ինչպես իրենք են ասում << աղջիկ են կպցնում>>:
Նամակներից մեկի մեջ նշել էր, որ ինձ գրելու հիմնական պատճառներից էին իմ ազգանունը և Դիլիջանում նկարված նկարները: Եւ ես սկսեցի շարունակել քրոջս սկսած <<գործը>>:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանում չեմ սխալվել,իսկ նամակագրությունն օրեցօր ավելի էր հաճախակի դառնում. Անցան ամիսներ... Նորից ամառ... Մեզ էր սպասում Դիլիջանը:
-Հյուրեր ընդունու՞մ ես. Վաղը գալու եմ ձեր մոտ,- նամակներիցս մեկում գրեցի Հայկին: Նա
շատ ուրախացավ այդ լուրից և ի պատասխան գրեց.
- Իհարկե ընդունում եմ, ասեմ ավելին ես քեզ կտամ իմ հեռախոսահամարը և եթե ինչ որ հարցով պետք գամ առանց վարանելու դիմիր ինձ:
Այդ ամիսների ընթացքում Հայկը ինձ մոտ այնքան լավ տպավորություն էր թողել, որ առանց վարկյան իսկ մտածելու ես նույնպես ուղարկեցի հեռախոսահամարս: Հաջորդ օրը մենք արդեն Դիլիջանում էինք: Հայկի հերթական նամակն էր.
0
Կարդալ ավելին

Thursday, March 8, 2012

Սոֆի Մխեյան - Մամա

Շատ երգեր եմ լսել՝ նվիրված մայրերին, բայց երևի թե ոչ մեկը դեռ չի կարողացել ամբողջությամբ արտահայտել այն ամենը, ինչ զգում եմ իմ ծնողների հանդեպ...
Մարտի 8-ը բոլոր կանանց և աղջիկների տոնն է, սակայն իմ համար այն առաջին հերթին իմ մայրիկի տոնն է: Թող աշխարհի բոլոր մայրերն ունենան իրենց արժանի զավակներ... Շնորհավոր տոնդ՝ ՄԱՄ ջան...









0

Ի՞նչ են ուզում կանայք...













0

Monday, March 5, 2012

Nick Egibyan - Thank You

0

Friday, March 2, 2012

Նվիրվում է այն ուսանողներին, ովքեր 4 տարվա մեջ ամբողջ կուրսով չեն հավաքվել...

 Շատ տարօրինակ է հնչում: Ինչպե՞ս կարող է խումբն այնքան անկազմակերպ լինել, որ բացի քննությունների ժամանակ գրադարան գնալուց՝ ուրիշ ոչ մի վայրում չկարողանան հավաքվել: Մի քիչ կոպիտ ասեմ, բայց հենց ուսանող լինելը պարտավորեցնում է ակտիվ կյանք վարել, զվարճանալ, ամեն ինչով հետաքրքրվել ու ոչ միայն գիտելիքի, այլ նաև ուրախ էմոցիաների պաշար հավաքել կյանքի համար: Սակայն շփվելով շատ ու շատ ուսանողների հետ հասկանում եմ, որ երբ գալիս է ուսանողական կյանքի վերջին տարին` նրանց մեծամասնությունը նույնիսկ հասցրած չեն լինում ճանաչել միմյանց... Ու այդ ամենի պատճառը անհամախմբվածությունն է: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:  

1. Լիդեր: Այսպիսի խնդիր ունեն հիմնականում այն խմբերը, ովքեր չունեն լիդեր: Այս դեպքում առաջին հարցը, որ պետք է լուծել դա հարմար թեկնածու գտնելն է: Իսկ դա այդքան էլ դժվար գործ չէ: Առաջնորդ կամ լինում է, կամ էլ ընդհանրապես չի լինում: Այսքանով ամեն ինչ ասված է: Առաջին դեպքում անհնար է չնկատել այն ուժեղ անձնավորությանը, ով կարող է համախմբել ամբողջ խմբին, երկրորդ դեպքում ստիպած կլինեք սպասել այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը նախաձեռնությունը իր ձեռքը չվերցնի :
2. Պատահականություն: Դասերի կեսից հանկարծակի որոշեք ինչ-որ տեղ գնալ: Պարզ է, որ ոչ ոք ոչինչ չի պլանավորում դասի ժամին: Հետևաբար ոչ ոք չի կարող պատճառաբանել, որ իրեն հարմար չի:
 3. Պրակտիկա: Ամբողջ խմբով գնացել եք պրակտիկայի, որը հաստատ շատ կարճ է տևելու: Օգտվեք առիթից և տուն գնալու փոխարեն լավ ժամանակ անցկացրեք:
 4.Մենք և դուք: Եթե անհույս փորձեր եք անում հավաքել ամբողջ խումբը, երբեք մի օգտագործեք հատևյալ արտահայտությունը. <<Մենք գնում ենք, ով ուզում ա գա, ով չի ուզում թող չգա>>: Առանց դրա էլ պարզ է, որ ով  չի ուզում, չի գալու: Ի՞նչ իմաստ ունի լարվածություն առաջացնել միմյանց հանդեպ:
 5.Սկզբնական օրվա պահպանման կանոն: Եթե կոնկրետ մի օր եք որոշել, ոչ մի դեպքում չհետաձգեք այդ օրը:  Դա միայն ավելորդ թերահավատություն կառաջացնի ամբողջ խմբի մոտ: Բացի դրանից, եթե այսօր 30 հոգուց ինչ-որ մեկին հարմար չի, վաղը կամ մյուս օրը հաստատ մեկ ուրիշին չի լինելու հարմար:
6.  Մեր խումբը անկազմակերպ է: Թևաթափ  մի եղեք ասելով.<< Մեր խումբը անկազմակերպ է ...>>: Յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր իսկ մեջ փնտրի սխալը ու փորձի շտկել դա:
Եթե այնուամենայնիվ այս ամենը փորձելուց հետո չի ստացվում հաճելի ժամանակ անցկացնել ձեր խմբի հետ, հոգ չէ... Կան նաև ալտերնատիվ եղանակներ... Օր. Զվարճանալ զուգահեռ խմբի ուսանողների հետ, որն ավելի կազմակերպված է քան ձեր խումբը: Հանդիպել նախկին դասարանցիների հետ ու վերհիշել հին օրերը և այլն: Ընդամենը ցանկություն է անհրաժեշտ ու մի փոքր երևակայություն:
Կապ չունի թե ինչպիսի խումբ ունեք դուք... Ոչ մի դեպքում պետք չէ վատնել ձեր ուսանողական տարիները: Դրանք կյանքի լավագույն տարիներն են: Երբ ունես և ազատություն, և ժամանակ՝  անելու համար այն բոլոր խենթությունները, որոնք մինչև կյանքիդ վերջ կստիպեն քեզ ժպտալ: 
0
Related Posts Plugin for WordPress, Blogger...