Sunday, March 25, 2012

Աստղիկ Սաֆարյան - Ժպտա



Շատ պոզիտիվ երգ: Միշտ ժպտացեք... 




Այսօր արևոտ է ու տաք է դրսում,
Այսօր գունավոր է,ուրախ է դրսում:
Քայլում եմ,նայում աջ ու ձախ ու լսում,
Լսում եմ մարդկանց ու մտքերը նրանց:

Նայում եմ ձախ մեկը կա աննկատ,
Նայում եմ նրան,նա նստած է մենակ:
Նստում եմ կողքին, համոզում, որ ժպտա,
Նայում է նա ինձ ու սկսում է ժպտալ:

Չեմ ուզում այլևս լինես տխուր,
Չեմ ուզում օրերդ անցնեն իզուր,
Չեմ ուզում այլևս ապրես այսպես,
Չեմ ուզում այրես ևս մեկ էջ:

Ուզում եմ ժպտաս,
Ուզում եմ ժպտաս...Ժպտա,ժպտա,ժպտա:

Քայլում եմ նորից,
Ու գնում եմ, գնում,
Սիրուն փողոցներ, այգիներ ամենուր,
Քայլում են մարդիկ ուրախ-տխուր,
Շտապում նեն նրանք,գնում են...
Բայց ուր:

Նայում եմ աջ մեկը կա աննկատ,
Նայում եմ նրան,նա նստած է մենակ:
Նստում եմ կողքին,համոզում,որ ժպտա,
Նայում է նա ինձ ու սկսում է ժպտալ:

Չեմ ուզում այլևս լինես տխուր,
Չեմ ուզում օրերդ անցնեն իզուր,
Չեմ ուզում այլևս ապրես այսպես,
Չեմ ուզում այրես ևս մեկ էջ:

Ուզում եմ ժպտաս,
Ուզում եմ ժպտաս...Ժպտա,ժպտա:

Չեմ ուզում այլևս լինես տխուր,
Չեմ ուզում օրերդ անցնեն իզուր,
Չեմ ուզում այլևս ապրես այսպես,

Չեմ ուզում այլևս լինես տխուր,
Չեմ ուզում օրերդ անցնեն իզուր,
Չեմ ուզում այլևս ապրես այսպես,
Չեմ ուզում այրես ևս մեկ էջ,
Ուզում եմ ժպտաս,
Ուզում եմ ժպտաս...Ժպտա,ժպտա,ժպտա:




0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...