Saturday, March 17, 2012

Ծածկամի՞տ եք արդյոք

1. Ընկեր-բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում և որքան է ձեր բնակվարձը. 
ա) ինձնից ավելի լավ                       2
բ) մասամբ տեղյակ են                    1
գ) ամենևին                                      0


2. Երբ ընկճված եք, դեմքի արտահայտությունից ձեր այդ հոգեվիճակը «կկարդա» ...
ա) ամեն ոք                    2
բ) միայն մտերիմ մարդիկ     1
գ) ոչ մեկը         0


3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին՝ ուսումնասիրելով ձեր աշխատատեղը. 
ա) միգուցե         1
բ) իհարկե ոչ      0
գ) անշուշտ        2


4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք... 
ա) թեթև ու թափանցիկ       2
բ) վառ ու երփներանգ         1 
գ) ծանր ու մուգ                   0

5. Որևէ մեկին գաղտնիք ասելիս լռություն պահպանելու երդում պահանջո՞ւմ եք.
ա) երբեմն              1
բ) երբեք                 2
գ) միշտ                  0


6. Ձեր զուգընկերուհին (զուգընկերը) ի՞նչ գիտի ձեր նախկին ընկերուհու (ընկերոջ) մասին 
ա) ամեն ինչ                                                                   2
բ) միայն անունը, տարիքն ու մասնագիտությունը        0 
գ) նրա հետ կապված մեկ-երկու զվարճալի  դեպք        1   



10 և ավելի միավոր 
Դուք, ասես, բաց գիրք լինեք։ Իհարկե, մարդիկ սիրով մտերմություն են անում ձեր պես սրտաբաց ու անմիջական մարդկանց հետ։ Այնուհանդերձ, արժե գոնե երբեմն ձեռնպահ մնալ սակավ ծանոթների առաջ անկեղծանալուց։


5-9 միավոր 
Բավական ճկուն ու զուսպ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտն ուրիշի առաջ, սակայն ընդունակ եք լռել հրապարակման ոչ ենթակա բաների մասին։ Անշուշտ վստահում եք մարդկանց և կարևորում եք ոչ միայն դիմացինի գաղտնապահ լինելու ունակությունը, այլև ձեզ լսելու նրանց պատրաստակամությունը։


Մինչև 4 միավոր
Հավանաբար նախկինում խստորեն պատժվել եք անկեղծանալու համար և դաս եք քաղել դրանից։ Բայց այժմ էլ ընկել եք մյուս ծայրահեղության մեջ կամ ձեզ թվում է, թե մարդկանց չեն հետաքրքրում ձեր գաղտնիքները։ Գուցե ծածկամտության շնորհիվ կարողանում եք թաքցնել ձեր թերությունները, սակայն դա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է։
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...