Saturday, March 10, 2012

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս1)

Մի սիրո պատմություն, որի մասին պատմում է իմ շատ մտերիմ մարդկանցից մեկը (Լիլիթ): Չգիտեմ ինչպիսի վերջաբան կունենա, բայց հուսով եմ, որ նրանք կանեն ճիշտ ընտրություն:

Ամեն ինչ սկսվեց Դիլիջանից: Մենք ընտանիքով հաճախ ենք գնում այնտեղ հանգստանալու: Մի օր շատ պատահական ինձ գրեց մի երիտասարդ: Նա ինձ այդքան սիրելի դարձած Դիլիջանից էր : Դեմ լինելով ինտերնետային ծանոթություններին՝ ինչպես միշտ փակեցի նամակը և անցա առաջ:
-Իսկ միգուցե այդ տղան մեր ծանոթներից է,- ասաց քույրս իմանալով այս մասին:
Հաջորդ օրը պարզ դարձավ, որ նա մի շատ <<անմիտ>> ( ինչպես ես էի այդ ժամանակ կարծում) քայլ է արել, իմ փոխարեն պատասխանելով Հայկին (այդպես անվանենք մեր Դիլիջանցի ընկերոջը):
Չեմ կարող նկարագրել այդ պահին իմ զայրույթը, սակայն կարդալով նրանց նամակագրությունը հասկացա, որ Հայկը այն տղաներից չէ, ովքեր ամբողջ օրը անգործությունից նստած համակարգչի առջև, ինչպես իրենք են ասում << աղջիկ են կպցնում>>:
Նամակներից մեկի մեջ նշել էր, որ ինձ գրելու հիմնական պատճառներից էին իմ ազգանունը և Դիլիջանում նկարված նկարները: Եւ ես սկսեցի շարունակել քրոջս սկսած <<գործը>>:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանում չեմ սխալվել,իսկ նամակագրությունն օրեցօր ավելի էր հաճախակի դառնում. Անցան ամիսներ... Նորից ամառ... Մեզ էր սպասում Դիլիջանը:
-Հյուրեր ընդունու՞մ ես. Վաղը գալու եմ ձեր մոտ,- նամակներիցս մեկում գրեցի Հայկին: Նա
շատ ուրախացավ այդ լուրից և ի պատասխան գրեց.
- Իհարկե ընդունում եմ, ասեմ ավելին ես քեզ կտամ իմ հեռախոսահամարը և եթե ինչ որ հարցով պետք գամ առանց վարանելու դիմիր ինձ:
Այդ ամիսների ընթացքում Հայկը ինձ մոտ այնքան լավ տպավորություն էր թողել, որ առանց վարկյան իսկ մտածելու ես նույնպես ուղարկեցի հեռախոսահամարս: Հաջորդ օրը մենք արդեն Դիլիջանում էինք: Հայկի հերթական նամակն էր.
- Լիլ, եթե հարմար լինի կարո՞ղ ենք հանդիպել, բայց հանկարծ ուրիշ բաներ չմտածես:
Չէի ուզում նրան նեղացնել, սակայն հանդիպման միտքը այնքան էլ սրտովս չէր: Մտածում էի. << Հետո ի՞նչ 7 ամիս շփվել ենք ինտերնետով: Նրա վերաբերմունքը ինձ շատ էր դուր գալիս: Բայց ինչքանո՞վ կարող եմ համոզված լինել որ այդ ամենը անկեղծ է...>> Սակայն մերժել չէի կարող: Քույրիկիս հետ միասին գնացինք նրա հետ հանդիպման: Հենց  առաջին հայցքից էլ միմյանց ճանաչեցինք: Իսկ ամբողջ հանդիպումը տևեց ընդամենը 10-15 րոպե: Վերադառնալով Երևան շարունակեցինք մեր նամակագրությունը: Եթե նախկինում մեր ինտերնետային շփումը սահմանափակվում էր ` <<Բարև, ոնց ես>> և նմանօրինակ մի քանի պարզ նախադասւթյուններով, ապա հանդիպումից հետո երկուսս էլ մեզանից անկախ սկսեցինք ավելի հաճախակի ու երկարատև խոսակցություններ ունենալ տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ: Անցավ ժամանակ... Յուրաքանչյուրս մեր մեջ հասկանում էինք, որ ինչ-որ փոխադարձ համակրանք է առաջացել, որը մեզ ստիպում էր զգալ մեկս մյուսի բացակայությունը: Որոշեցինք ինտերնետային շփումից բացի զանգել միմյանց: Ու ահա մի օր էլ նա ինձ հարցրեց.
- Իսկ ի՞նչ կանեիր եթե իմանայիր, որ ես անտարբեր չեմ քո հանդեպ...
Կարցես մի դույլ սառը ջուր երկնքից  թափվեց իմ վրա: Ինչքան ժամանակ է սպասում էի այս հարցին, բայց միևնույն է չէի համարձակվում ինքս ինձ խոստովանել: Մտածեցի. << Ի՞նչ պիտի անեմ, կուրախանամ: Չէ որ ես էլ եմ նույնը զգում, բայց ի՞նչպես հայտնեմ դա քեզ, որ հիմար վիճակում չհայտնվեմ>>:
-Ոչ մի բան էլ չեմ անի, որովհետև այդպիսի բան հնարավոր չէ:
-Իսկ եթե այնուամենայնիվ այդպիսի բան լինի...
Այդպես էլ եղավ . . .

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս2)
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...