Friday, March 2, 2012

Նվիրվում է այն ուսանողներին, ովքեր 4 տարվա մեջ ամբողջ կուրսով չեն հավաքվել...

 Շատ տարօրինակ է հնչում: Ինչպե՞ս կարող է խումբն այնքան անկազմակերպ լինել, որ բացի քննությունների ժամանակ գրադարան գնալուց՝ ուրիշ ոչ մի վայրում չկարողանան հավաքվել: Մի քիչ կոպիտ ասեմ, բայց հենց ուսանող լինելը պարտավորեցնում է ակտիվ կյանք վարել, զվարճանալ, ամեն ինչով հետաքրքրվել ու ոչ միայն գիտելիքի, այլ նաև ուրախ էմոցիաների պաշար հավաքել կյանքի համար: Սակայն շփվելով շատ ու շատ ուսանողների հետ հասկանում եմ, որ երբ գալիս է ուսանողական կյանքի վերջին տարին` նրանց մեծամասնությունը նույնիսկ հասցրած չեն լինում ճանաչել միմյանց... Ու այդ ամենի պատճառը անհամախմբվածությունն է: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:  

1. Լիդեր: Այսպիսի խնդիր ունեն հիմնականում այն խմբերը, ովքեր չունեն լիդեր: Այս դեպքում առաջին հարցը, որ պետք է լուծել դա հարմար թեկնածու գտնելն է: Իսկ դա այդքան էլ դժվար գործ չէ: Առաջնորդ կամ լինում է, կամ էլ ընդհանրապես չի լինում: Այսքանով ամեն ինչ ասված է: Առաջին դեպքում անհնար է չնկատել այն ուժեղ անձնավորությանը, ով կարող է համախմբել ամբողջ խմբին, երկրորդ դեպքում ստիպած կլինեք սպասել այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը նախաձեռնությունը իր ձեռքը չվերցնի :
2. Պատահականություն: Դասերի կեսից հանկարծակի որոշեք ինչ-որ տեղ գնալ: Պարզ է, որ ոչ ոք ոչինչ չի պլանավորում դասի ժամին: Հետևաբար ոչ ոք չի կարող պատճառաբանել, որ իրեն հարմար չի:
 3. Պրակտիկա: Ամբողջ խմբով գնացել եք պրակտիկայի, որը հաստատ շատ կարճ է տևելու: Օգտվեք առիթից և տուն գնալու փոխարեն լավ ժամանակ անցկացրեք:
 4.Մենք և դուք: Եթե անհույս փորձեր եք անում հավաքել ամբողջ խումբը, երբեք մի օգտագործեք հատևյալ արտահայտությունը. <<Մենք գնում ենք, ով ուզում ա գա, ով չի ուզում թող չգա>>: Առանց դրա էլ պարզ է, որ ով  չի ուզում, չի գալու: Ի՞նչ իմաստ ունի լարվածություն առաջացնել միմյանց հանդեպ:
 5.Սկզբնական օրվա պահպանման կանոն: Եթե կոնկրետ մի օր եք որոշել, ոչ մի դեպքում չհետաձգեք այդ օրը:  Դա միայն ավելորդ թերահավատություն կառաջացնի ամբողջ խմբի մոտ: Բացի դրանից, եթե այսօր 30 հոգուց ինչ-որ մեկին հարմար չի, վաղը կամ մյուս օրը հաստատ մեկ ուրիշին չի լինելու հարմար:
6.  Մեր խումբը անկազմակերպ է: Թևաթափ  մի եղեք ասելով.<< Մեր խումբը անկազմակերպ է ...>>: Յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր իսկ մեջ փնտրի սխալը ու փորձի շտկել դա:
Եթե այնուամենայնիվ այս ամենը փորձելուց հետո չի ստացվում հաճելի ժամանակ անցկացնել ձեր խմբի հետ, հոգ չէ... Կան նաև ալտերնատիվ եղանակներ... Օր. Զվարճանալ զուգահեռ խմբի ուսանողների հետ, որն ավելի կազմակերպված է քան ձեր խումբը: Հանդիպել նախկին դասարանցիների հետ ու վերհիշել հին օրերը և այլն: Ընդամենը ցանկություն է անհրաժեշտ ու մի փոքր երևակայություն:
Կապ չունի թե ինչպիսի խումբ ունեք դուք... Ոչ մի դեպքում պետք չէ վատնել ձեր ուսանողական տարիները: Դրանք կյանքի լավագույն տարիներն են: Երբ ունես և ազատություն, և ժամանակ՝  անելու համար այն բոլոր խենթությունները, որոնք մինչև կյանքիդ վերջ կստիպեն քեզ ժպտալ: 
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...