Tuesday, May 29, 2012

Ֆաբերժե (Մաս 1)

Առաջին անգամ այս հավաքածուն ինձ գրավեց ընկերներիցս մեկի տեղադրած նկարները դիտելուց հետո:
Գրեթե բոլորն են լսել Ֆաբերժե ձվերի մասին: Հիասքանչ ու աննկարագրելի գեղեցկություն: Կարլ Ֆաբերժեյի ֆիրմայի հավաքածուն ստեղծվել է  ռուսական կայսերական ընտանիքի և անհատ գնորդների համար: Հայտնի են հավաքածուի 71օրինակ, որից 52-ը համարվում են թագավորական: Առաջին ձուն պատվիրվել է Ալեքսանդր Երրորդի կողմից, որպես Զատիկի անակնկալ իր կնոջը՝ Մարիյա Ֆյոդորովնային : Անակնկալը հաջողվեց և Ֆաբերժեն ստացավ պատվեր ամեն տարի պատրաստել մեկական այդպիսի ձու:
Ավանդույթը շարունակեց Նիկոլայ Երկրորդը, որը ամեն տարի նվիրում էր երկու ձու՝ մեկն արդեն այրիացած մորը՝ Մարիյա Ֆյոդորովնային, մյուսն իր կնոջը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնային: Հայտնի 71 ձվից մեզ է հասել միայն 62-ը, որոնցից 54-ն են պատրաստվել կայսերական պատվերով:  Ամեն մի այսպիսի ձու  պատրաստելու համար պահանջվել է գրեթե մեկ տարի: 19-20-րդ դարերում մեկ ձվի արժեքը տատանվել է 3000-8000 ռուբլի: 

Ալեկսանդր III -ի  թագավորության տարիներին
1./ 1885թ. 
2. /1886թ


3./ 1887թ.

4./ 1888թ.
0
Կարդալ ավելին

Sunday, May 27, 2012

Hinder - Lips Of An Angel

Առանց մեկնաբանությունների...

0

Friday, May 25, 2012

Ձեր հարաբերությունները

1. Ձեր հայացքները կյանքի մասին...
ա. շատ տարբեր են և դա ձեզ անհանգստացնում է,
բ. նման չեն, բայց դուք ընդունում եք նրա տեսակետը,
գ. բավական մոտ են:

2. Ընկերներն ու հարազատները ձեր հարաբերությունները գնահատում են, որպես...
ա. հաջողված,
բ. նայած ժամանակ,
գ. անհաջող:

3. Ցանկանում եք...
ա. շատ բան փոխել նրա մեջ,
բ. երբեմն ինչ-որ բան փոխել,
գ. ոչինչ չփոխել:


4. Կարծում եք, որ նա վերաբերվում է ձեզ...
ա. ավելի վատ, քան ուրիշ ամուսիններ իրենց կանանց,
բ. ոչ ավելի վատ, ոչ ավելի լավ,
գ. ավելի լավ, քան ուրիշ ամուսիններ րրենց կանանց:

5. Առանց նրա ձեր կյանքը...
ա. նվազ երջանիկ է եղել,
բ. ոչ վատ է եղել, ոչ լավ,
գ. ավելի հաջող է եղել:

0
Կարդալ ավելին

Thursday, May 24, 2012

Շնորհավոր Վերջին զանգ


Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ բոլորին: Այս օրը դուք դեռ երկար կհիշեք ու կարոտով կվերհիշեք դպրոցական անհոգ տարիները: Ձեր կյանքի նոր փուլում մաղթում եմ անսահման հաջողություններ ու կանաչ ճանապարհ...
P.S. Հուսով եմ, վաղը կհետևեք բոլոր կանոններին ու անվտանգության միջոցառումներին:
0

Friday, May 4, 2012

Երիտասարդ Անջելինա Ջոլին

Մեր իրականության մեջ հաճախ ենք հանդիպում այս կամ այն աստղի մասին պտտվող բամբասանքների, նկատողությունների, քննադատությունների՝ կապված ինչպես նրանց վարքի, այնպես էլ արտաքին տեսքի, մասնավորապես վիրահատական միջամտությունների հետ:
Նրանց կյանքը թափանցիկ արկղի նման դրված է լինում մեր առջև: Համաձայնեք, որ դժվար է նման կյանքով ապրել:
Ոմանք դժգոհում են աստղերի արհեստական գեղեցկությունից, ոմանք չափազանց շատ շպարից, ոմանք էլ պարզապես դժգոհում են...
Իսկ ինչքանո՞վ ընդունելի կլինի, եթե այդ նույն աստղերը ներկայանան իրենց հանդիսատեսին չխնամված, ՛՛Halloween՛՛-յան կերպարներով:
Անցնենք բուն թեմային: Անջելինա Ջոլի: Գեղեցիկ կին, ով շատ բարձունքների է հասել իր կյանքում: Թե ինչքանով է նա փոխվել այս տարիների ընթացքում գնահատեք ինքներդ: Ըստ իս փոփոխությունն այնքան էլ մեծ չէ:








՛՛Մարդիկ միշտ էլ հազար ու մի հիմարություն են ասելու: Թող այդպես լինի: Ես վայելում եմ իմ կյանքը:՛՛
0
Related Posts Plugin for WordPress, Blogger...