Friday, May 25, 2012

Ձեր հարաբերությունները

1. Ձեր հայացքները կյանքի մասին...
ա. շատ տարբեր են և դա ձեզ անհանգստացնում է,
բ. նման չեն, բայց դուք ընդունում եք նրա տեսակետը,
գ. բավական մոտ են:

2. Ընկերներն ու հարազատները ձեր հարաբերությունները գնահատում են, որպես...
ա. հաջողված,
բ. նայած ժամանակ,
գ. անհաջող:

3. Ցանկանում եք...
ա. շատ բան փոխել նրա մեջ,
բ. երբեմն ինչ-որ բան փոխել,
գ. ոչինչ չփոխել:


4. Կարծում եք, որ նա վերաբերվում է ձեզ...
ա. ավելի վատ, քան ուրիշ ամուսիններ իրենց կանանց,
բ. ոչ ավելի վատ, ոչ ավելի լավ,
գ. ավելի լավ, քան ուրիշ ամուսիններ րրենց կանանց:

5. Առանց նրա ձեր կյանքը...
ա. նվազ երջանիկ է եղել,
բ. ոչ վատ է եղել, ոչ լավ,
գ. ավելի հաջող է եղել:

6. Հանգիստն առանց նրա...
ա. տխուր է,
բ. գուցե և դուր գար,
գ. շատ տեղին կլիներ:

7. Հյուր գնալիս դուք...
ա. հպարտ եք, որ դուք միասին եք,
բ. կասկածում եք, արժի՞ որ միասին գնաք,
գ. ափսոսում եք, որ միասին եք:

8. Երբ գալիս են ձեր ծնողները, նա...
ա. ամեն ինչ հակառակն է անում,
բ. պատահում է, որ ինչ-որ բան այնպես չի անում,
գ. ամեն ինչ գերազանց է անում:

9. Երբ աշխատավայրում անախորժություններ են, դուք...
ա. միշտ դիմում եք նրան՝ խորհրդի և աջակցության համար,
բ. նախապես չգիտեք՝ կկարեքցի՞, թե՞ ոչ,
գ. հոգեկան աջակցություն չեք ստանում:

10. Կյանքը նրա հետ...
ա. ճնշում է ձեզ՝ որպես անհատականության և մասնագետի,
բ. դժվար է ասել, թե ինչպես է ազդում ձեր վրա,
գ. ավելի շուտ նպաստում է ձեր զարգացմանը:

11. Նա...
ա. հաճախ է ձեզ տհաճ բաներ ասում,
բ. հազվադեպ է ձեզ տհաճ բաներ ասում,
գ. բարյացակամ է ձեր նկատմամբ:

12. Նրա ընկերական շրջապատը...
ա. ձանձրալի է,
բ. միշտ չէ, որ ուրախացնում է,
գ. բավականություն է պատճառում:

13. Նա...
ա. խանդ և տագնապ է հրահրում,
բ. երբեմն խանդի զգացում է հրահրում,
գ. հավատարիմ է, և ես դուք չեք խանդում:

Պատասխանների տարբերակների 1ա, 2գ, 3ա, 4ա, 5գ, 6գ, 7գ, 8ա, 9գ, 10ա, 11ա, 12ա, 13ա դիմաց 2 միավոր, իսկ յուրաքանչյուր բ տարբերակի դիմաց` 1 միավոր:

Եթե ստացել եք մինչև 4 միավոր, ապա ձեր հարաբերությունները կայուն են ու բարեհաջող: Դուք հասկանում եք միմյանց, նեցուկ լինում դժվարին պահերին: Այդ հաջողությունները ձեզ ոչ միայն ուժ, այլ նաև ստեղծագործական լիցք են տալիս:

Եթե արդյունքը կազմել է 5-16 միավոր, ապա ձեր հարաբերությունները կասկածելի են: Գուցե արժի քննարկել նրա հետ այն ամենը, ինչ դուր չի գալիս ձեզ համատեղ կյանքում:

Եթե արդյունքը 17 և ավելի է, ապա դժգոհ եք ձեր հարաբերություններից: Եթե մոտ ժամանակներս ինչ-որ բան չձեռնարկեքք, ապա հազիվ թե հույս կլինի որ դրանք կայուն կլինեն:
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...