Wednesday, February 8, 2012

Միամսյակ

Բարև իմ սիրելի ընթերցող: Այսօր իմ համար յուրահատուկ օր է:
Լրանում է Areas Blog-ի միամսյակը: ՈՒզում եմ ձեր հետ կիսվել իմ հաջողություններով, ու ինչու չէ անհաջողություններով, որոնք ինչ որ տեղ անհրաժեշտ են մարդուն՝ կամքի ուժն ամրացնելու համար:
Ինչպես միշտ սկսենք անհաջողություններից: Անհաջողության շարքերում կարող եմ դասել միայն այն, որ արդեն մեր ավարտական կուրսի դասերը սկսվում են, և մի փոքր կդժվարանա բլոգգինգի ու քննությունների համատեղումը: Այդ իսկ պատճառով, այս շաբաթվանից սկսած բլոգի նյութերը կթարմացվեն ոչ թե գրեթե ամեն օր, ինչպես նախորդ ամսվա ընթացքում, այլ փոքր ընդհատումներով: Թերևս՝ այսքանը վատ նորություններից:
Անցնենք հաջողություններին: Պատահական չէ որ իմ հաջողությունները կապված այս ասպարեզի հետ ուզում եմ կիսել հենց ձեր հետ:Չէ որ իմ ամենամեծ հաջողությունն այն է, որ դուք այսօր կարդում եք այս պոստը, որ դուք այսօր կիսում եք իմ ուրախությունը:
Նաև ուզում եմ կիսվել մի նորությամբ, որը հուսով եմ շատերին դուր կգա: Շուտով բլոգում կգործի մի բաժին, որում կտեղադրվեն իրական պատմություններ կյանքից: Չեմ ժխտի կան բազմաթի հետաքրքիր, ռոմանտիկ, էքտրեմալ պատմություններ, որոնք կարող էին տեղ գտնել բլոգում: Սակայն նախընտրեցի այնպիսի պատմություններ, որոնք իրականում են տեղի ունեցել ու որոնց իրական լուծումներն են գտնվել, այլ ոչ թե հորինված: Կարող եք ուղարկել նաև ձեր պատմությունը:
Իսկ հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել նախորդ ամսվա ընթացքում ամենաընթերցված գրառումները՝

1.Շնորհակալություն Ֆրանսիային... Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը... 448 դիտում,
2.Արդյո՞ք դուք հմայիչ մարդ եք... 129 դիտում,
3.Եղիր երջանիկ, իմ սեր... 85 դիտում,
4.էս ինչ ա անում ՛՛Դժվար ապրուստը՛՛ odnoklassniki.ru-ի հետ 72 դիտում,
5.Սիրահարվա՞ծ ես, ճիշտ ժամանակն է պարզելու թե որքան ուժեղ... 62 դիտում:
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...