
Նշեմ, որ ներկայիս օրինագիծը վերաբերում է մարդկության դեմ գործած ոճիրներին: Ֆրանսիան պաշտոնապես այդպիսին է համարում հայերի եւ հրեաների ցեղասպանությունը:
Ըստ օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք : Քննարկումը սկսվել էր 18:00-ին և տևեց մոտ 7,5 ժամ :
Դէ ինչ, մնաց Նիկոլա Սարկոզիի հաստատումը: Իսկ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն արդեն կստանա օրենքի ուժ:
Ավելացնեմ, որ ըստ թուրքական Hurriyet-ի՝ «Ֆրանսիան ցանկանում է ԵՄ-ի կողմից 2007-ին ընդունված «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» շրջանակային համաձայնագրի մեջ ներառել հայկական օրինագիծը եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը տարածել ԵՄ բոլոր երկրներում։
Եթե հայկական օրինագիծը հաստատվի Սենատում եւ ներառվի ԵՄ-ի շրջանակային համաձայնագրի մեջ, Հայոց ցեղասպանության ժխտողներին ԵՄ-ի երկրներում կսպառնա 1-3 տարի պատժաչափ»:
0
No comments:
Post a Comment