Monday, January 9, 2012

2012թ.: Աշխարհի վերջ. իրականություն թե՞ չափազանցություն...

Վերջին ժամանակներս սովորական է դարձել լսել այս արտահայտությունը ՛՛Ըստ մայաների օրացույցի 2012թ սպասվում է աշխարհի վերջը՛՛: Ինտերնետ, ռադիո. էլ չեմ խոսում հեռուստացույցի մասին: Երեկոյան քո համար նստած հանգստանոոմ ես առօրյա հոգսերից մեկ էլ նորից սկսվում են աշխարհի վերջի թեման շոշափող ծրագրերը, գովազդները ու հումորները: Իսկ թէ ովքեր են այդքան հայտնի մայաները, ու թե ինչպես եղավ որ 2012թ պետք է ամբողջ ազգով սպասենք աշխարհի վերջին շատերը նույնիսկ պատկերացում չունեն: Դե ես էլ որոշեցի պարզել դա ու ներկայացնել ձեզ:
Ովքեր՞ են մայաները: Մայաները Կենտրոնական Ամերիկայի հին քաղաքակրթություններից են: Հայտնի են իրենց ճարտարագիտությամբ, արվեստով,աստղագիտական և մաթեմատիկական գիտելիքներով: Ձևավորվել են մ.թ.ա. 2000 թ.մինչև մ.թ.250թ: Հին մայաների հետնորդները ոչ միայն ժամանակակից մայա ժողովուրդներն են, որոնք պահպանել են նախնիների լեզուն, այլ նաև Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի իսպանախոս բնակչության մի մասը: Ինչ վերաբերվում է նրանց օրացույցին ու աշխարհի վերջին ասեմ որ մայաների օրացույցը ամեն մեկը մեկնաբանում է այնպես ինչպես իրեն է ձեռնտու: Մայաների լեգենդի համաձայն, մարդկությունն իր ստեղծման սկզբից անցել է արդեն 4 ցիկլ: Ցանկացած ցիկլ վերջացել է այդ ցիկլում ապրող քաղաքակրթության ամբողջական կործանումով:
Առաջին ցիկլը տևել է 4008 տարի եւ վերջացել երկրաշարժերով: Երկրորդ ցիկլը տևել է 4010 տարի, ոչնչացվել փոթորիկներով, երրորդը՝ 4081 տարի եւ ոչնչացվել է հրաբուխներով: Իսկ չորրորդ ցիկլը տևել է 5026 ավարտվել է ջրհեղեղով: Այժմ ավարտվում 5-րդ ցիկլը: Ըստ որոշ մեկնաբանությունների մայաները գտնում էին, որ ներկա՝ 5.126 տարով ցիկլում կկատարվի Երկիր մոլորակի տեղաշարժ, որը կբերի քաղաքակրթության ոչնչացման: 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Սատուրն, Յուպիտեր, Մարս մոլորակները նույն գծի վրա են հայտնվելու, իսկ դա նշանակում է կործանում: Աշխարհի վերջի մասին խոսակցությունները մեծ տարածում գտան 1990-ականների կեսերից: Դրան հատկապես աջակցեց աշխարհի վերջի մասին գրականության տպագրությունը և Ռոլանդ Էմմերիխայի «2012» ֆիլմը: Այդ ամենին գումարենք մի քանի կրոնական շարժումներ ու խառնաշփոթը պատրաստ է: Բայց արի ու տես որ սկսել են հերքել աշխարհի կործանման մասին լուրերը: Մեքսիկայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչները իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են հետևյալ եզրահանգման «Մայաների կողմից թողնված հաղորդագրություններում 2012 թվականին աշխարհի վերջի մասին ոչ մի կանխագուշակում չկա»: Ես էլ այսօր հանգիստ գլուխս կդնեմ բարձին ու կկարողանամ քնել, որովհետև ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է:
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...