Sunday, July 8, 2012

Սոֆի Մխեյան: Նոր մոտեցում, նոր իրարանցում:

Միշտ էլ կարծել եմ, որ հայկական շոուբիզնեսին պակասում են աշխույժ, մեծ էներգետիկայով, ռիթմի զգացումով և գոնե որոշակի մակարդակ ունեցող պարային շարժումներով տեսահոլովակներ: Իսկ այս տեսահոլովակը քիչ թե շատ լրացնում է այդ պակասը: Սոֆի Մխեյանը միշտ էլ ունեցել է իր ուրույն ոճը և տարբերվել է իր պարային և ռիթմիկ տեսահոլովակներով:
Տեսահոլովակը նոր է հայտնվել համացանցում և արդեն արժանացել է, ինչպես գովասանքների այնպես էլ որոշակի քննադատական մեկնաբանությունների:
Նախ սկսեցին քննադատել տեսահոլովակում էրոտիկ տարրերի առկայությունը , ինչն ուղղակի ծիծաղելի է: Ավելի լավ է հետևել ներկայացվող նյութի որակին, քան թե սկանդալային հայտարարություններ անել: Եթե այս տեսահոլովակը ունի բաց տեսարաններ, ապա ի՞նչպես կարելի է անվանել, օրինակ, Ռիփիի տեսահոլովակները:

Իսկ հետո էլ սկսեցին մեղադրել պլագիատի մեջ:

Փաստորեն ընդհանուր տենդենցին հետևելը, հայկական լացուկոծ ու մուղամային բնականոն ռիթմից շեղվելը մեր մոտ կոչվում է պլագիատ... Բայց դրանով էլ չհանգստացան, քննարկելով բոլոր տարրերը, հասկացան, որ ոչ միայն երգն ու երգչուհու կերպարներն են ՛՛copy՛՛ արված, այլ նաև տեսահոլովակի ՛՛ճաղատ տղան՛՛: Երևի տեսահոլովակը նկարահանելուց անպայման պետք էր հաշվի առնել, որ բոլոր ճաղատ տղամարդիկ կրկնօրինակում են Պիտբուլին: Ու ամենազարմանալին այն է, որ չեն կողմնորոշվում թե կոնկրետ ումից է կրկնօրինակված երգչուհու կերպարը՝ Շակիրա, Բեյոնսե թե՞ ՋեյԼո: Երևի այստեղից հետևություն անենք, որ այս համաշխարհային աստղերի բեմական կերպարներն էլ են միմյանց նման:
Ըստ իս, տեսահոլովակի վրա շատ լավ աշխատանք է կատարված, և պետք չէ թերագնահատել ակնհայտ տարբերությունը հայկական էստրադայի երգերի մի մեծ զանգվածից, որոնք իրոք մեկը մյուսից ոչնչով չեն տարբերվում: Թերություններ էլ կան, բայց անթերի ոչինչ չի լինում: Եկեք ուղղակի լինենք հանդուրժող,հարգենք մեկս մյուսի կարծիքը ու մեր սովորույթի համաձայն ամեն մի կատարված աշխատանք չքլնգենք: Չէ որ, Հռոմը մի օրում չի կառուցվել:

0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...