Showing posts with label Օգտակար ծրագրեր. Show all posts
Showing posts with label Օգտակար ծրագրեր. Show all posts

Tuesday, January 31, 2012

Unfriend Finder :Նոր հավելված Facebook-ի օգտատերերի համար:

Այս հավելվածի օգնությամբ կարող եք տեղեկացված լինել, եթե ձեր ընկերներից
ինչ-որ մեկը ձեզ հանել է իր ընկերների ցանկից: Այն տեղեկացնում է նաև այն դեպքերում, երբ ձեր ընկերության առաջարկը չի ընդունվել կամ արհամարհվել է: Այն կարող եք ներբեռնել այստեղից: Հավելվածը համատեղելի է այնպիսի բրաուզերների հետ ինչպիսիք են Firefox, Google Chrome, Internet Explorer, Opera և Safary-ն :
Ընդհամենը անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզ քայլերը.



0
Կարդալ ավելին

Tuesday, January 17, 2012

Լրտես ծրագրեր (Spyware)

Լրտես ծրագրերը (Spyware) նախատեսված են համակարգչի վրա մուտքագրված ինֆորմացիայի հավաքման, պահպանման և փոխանցման համար:
Այս ծրագրերը չեն համարվում վիրուս և համակարգի համար հիմնականում անվտանգ են, սակայն կարող են մեծ վնաս հասցնել համակարգչից օգտվողներին, քանի որ թույլ են տալիս հետևել օգտագագործողի աշխատանքին, գողանալ գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնաբառեր: Սովորաբար լրտես ծրագրերը համակարգչի վրա աշխատում են գաղտնի և միանգամայն աննկատ: Դուք չեք կարող նրանց գտնել ոչ սկավառակի, ոչ էլ բաց ծրագրերի ցուցակում:

Ստեղնաշարային լրտես ծրագրերը (KeyLogger) ոչ միայն գրանցում են մուտքագրված ստեղնաշարային կոդերը, այլ նաև կարողանում են պահպանել և ուղղարկել ինֆորմացիան՝ նախօրոք մշակված հասցեով: Նրանք կարող են տեղեկություններ տրամադրել բաց պատուհանների, օգտագործվող ծրագրերի, այցելվող կայքերի, էկրանի նկարների, և սոցկայքերում հաղորդագրությունների մասին: Այս ծրագրերը օգտագործվում են բազմաթիվ նպատակներով, որոնցից հիմնականը համարվում են մարքեթինգային հետազոտությունները և նպատակային գովազդը. . .
0
Կարդալ ավելին
Related Posts Plugin for WordPress, Blogger...