Showing posts with label Իրական պատմություններ. Show all posts
Showing posts with label Իրական պատմություններ. Show all posts

Monday, March 12, 2012

Ծնկներից ներքև՝ անտարբերություն

Ուզում եմ գրել...  Ուղղակի գրել... Գրել այն մասին, ինչին ականատես ես լինում տնից դուրս գալու առաջին րոպեներից, ինչին ականատես ես լինում հեռուստացույցը միացնելու առաջին վարկյաններից ու ինչը, կարծես թե, հետապնդելու է քեզ մինչև կյանքիդ վերջ: Գրել թշվառության մասին...
Ուրիշ ոչ մի բառ չի կարող նկարագրել այդ երևույթը: Դպրոցականները դեռ փոքր են, երիտասարդները չափազանց սիրահարված են, իսկ ավելի տարիքովներն էլ արդեն ժամանակ չունեն պայքարելու դրա դեմ...Բայց շատ չբողոքեմ,  քանի որ չի կարելի ասել, որ բոլորովին առաջընթաց չկա... Առաջընթաց կա, բայց այնպիսի քայլերով, որ մինչ մի խնդիր լուծվում է՝ դրան համարժեք 10-ն են առաջ գալիս:
Երևի բոլորն էլ զգացել են այսօրվա սառնամանիքը: Ձյուն, քամի, ցուրտ... Մարդիկ, բոլորն էլ փոշմանելով տնից դուրս գալու համար,  ով ոնց կարողանում փորձում էր հասնել տուն, աշխատավայր, կամ էլ գոնե մի տաքուկ սրճարան:
Ու էս բուք-բորանին մեր համաքաղաքցիներից մեկը մտնում է երթուղային՝  իր հետ նաև 2 երեխա: Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է: Կնոջ ձեռքին մի տոպրակ՝ լցված խաղալիքներով ու կոսմետիկայով: Բայց մի քանի վարկյան անց ամբողջ երթուղայինը նկատում է, որ երեխաներից փոքրը (2-3 տարեկան) ոտաբոբիկ է: Չէ ոտաբոբիկը են խոսքը չի... Ծնկներից ներքև ամբողջությամբ բաց, ու էլ չնկարագրեմ թե ցրտահարության ինչ աստիճան... Ոչ կարող ես մտածել միջոցներ չունեն, ոչ էլ ինչ-որ կերպ կարող ես կնոջն արդարացնել: Մեր մեծերի ասած. <<Բա դու մայր կոչվելու իրավունք ունե՞ս... >>: Ու նմանօրինակ տեսարանների կարող ես ականատես լինել ամեն օր:
 Իսկ մե՞նք... Մենք ի՞նչ արեցինք երեխայի համար.... Ամեն մեկս մի թարս հայացքով չափեցինք մորը, մի քանիսը քթների տակ մի երկու բառ մրմնջացին ու վերջ:
Չէ, մենք ուրիշների նկատմամբ անտարբեր չենք, բայց մեր վերաբերմունքը բավական չի նրանց օգնելու համար: 

0
Կարդալ ավելին

Saturday, March 10, 2012

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս1)

Մի սիրո պատմություն, որի մասին պատմում է իմ շատ մտերիմ մարդկանցից մեկը (Լիլիթ): Չգիտեմ ինչպիսի վերջաբան կունենա, բայց հուսով եմ, որ նրանք կանեն ճիշտ ընտրություն:

Ամեն ինչ սկսվեց Դիլիջանից: Մենք ընտանիքով հաճախ ենք գնում այնտեղ հանգստանալու: Մի օր շատ պատահական ինձ գրեց մի երիտասարդ: Նա ինձ այդքան սիրելի դարձած Դիլիջանից էր : Դեմ լինելով ինտերնետային ծանոթություններին՝ ինչպես միշտ փակեցի նամակը և անցա առաջ:
-Իսկ միգուցե այդ տղան մեր ծանոթներից է,- ասաց քույրս իմանալով այս մասին:
Հաջորդ օրը պարզ դարձավ, որ նա մի շատ <<անմիտ>> ( ինչպես ես էի այդ ժամանակ կարծում) քայլ է արել, իմ փոխարեն պատասխանելով Հայկին (այդպես անվանենք մեր Դիլիջանցի ընկերոջը):
Չեմ կարող նկարագրել այդ պահին իմ զայրույթը, սակայն կարդալով նրանց նամակագրությունը հասկացա, որ Հայկը այն տղաներից չէ, ովքեր ամբողջ օրը անգործությունից նստած համակարգչի առջև, ինչպես իրենք են ասում << աղջիկ են կպցնում>>:
Նամակներից մեկի մեջ նշել էր, որ ինձ գրելու հիմնական պատճառներից էին իմ ազգանունը և Դիլիջանում նկարված նկարները: Եւ ես սկսեցի շարունակել քրոջս սկսած <<գործը>>:
Ժամանակի ընթացքում հասկացա, որ նրանում չեմ սխալվել,իսկ նամակագրությունն օրեցօր ավելի էր հաճախակի դառնում. Անցան ամիսներ... Նորից ամառ... Մեզ էր սպասում Դիլիջանը:
-Հյուրեր ընդունու՞մ ես. Վաղը գալու եմ ձեր մոտ,- նամակներիցս մեկում գրեցի Հայկին: Նա
շատ ուրախացավ այդ լուրից և ի պատասխան գրեց.
- Իհարկե ընդունում եմ, ասեմ ավելին ես քեզ կտամ իմ հեռախոսահամարը և եթե ինչ որ հարցով պետք գամ առանց վարանելու դիմիր ինձ:
Այդ ամիսների ընթացքում Հայկը ինձ մոտ այնքան լավ տպավորություն էր թողել, որ առանց վարկյան իսկ մտածելու ես նույնպես ուղարկեցի հեռախոսահամարս: Հաջորդ օրը մենք արդեն Դիլիջանում էինք: Հայկի հերթական նամակն էր.
0
Կարդալ ավելին

Monday, January 30, 2012

Եղիր երջանիկ, իմ սեր...

Ես պետք ՝է դա անեմ... գոնե այս անգամ ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ ու... Այս բառերը հազարավոր անգամներ եմ ինձ ասել: Հազարավոր անգամներ կրկնել եմ, բայց իզուր: Հոգիս տակնուվրա էր լինում անզորության զգացումից:
Չասված ամեն մի բառ ինձ ներսից սպանում էր: Ու վերջին անգամ կրկնելով արդեն սովորական դարձած բառերը, չեմ էլ հիշում գիտակցաբար թե ակամայից՝ ես դա արեցի...Գրեցի այն ամենն ինչ շաբաթներ շարունակ մտածել եմ, թղթի վրա գրել ջնջել եմ, ավելացրել եմ, հետո կրճատել, հետո նորից ու նորից փոխել: Բառերն ամեն անգամ տարբեր էին ստացվում, իսկ իմաստը միշտ էլ նույնն էր.. գրեցի այն ամենն, ինչի պատճառով գիշերներս դարձել էին ցերեկ, առավոտներս՝ խավար, ցերեկներս՝ անփայլ...Ու այդ ամենն ընդամենը երեք տողում տեղավորեցի...
Ինչ տարօրինակ է, մարդ կարող է երեք տողով վերջ դնել մի ողջ պատմության:
Սա իմ վերջին շանսն էր... Վերջին հնարավորությունը ավարտել մեր անավարտ պատմությունը, վերջին անգամ թերթել մեր սիրո էջերն ու . . . Նամակ...
2 վարկյան էլ չտևեց որ հասցնեմ բացել ստացածս նամակը: Արցունքոտ աչքերս մաքրեցի, որ կարդամ: Քանի ամիս է սպասում էի այս պահին, ամեն մի զանգից վեր էի թռչում կարծելով թէ ՆԱ է: Վերջապես ես քեզանից լուր կստանամ... Վերջապես... "Ձեր հաղորդագրությունն ուղարկված է" :
Նորից ճակատագրի չար կատակ, հերթականներից մեկը, որ խաղում էր իմ ու իմ սրտի հետ:
Ես գիտեմ, որ ճիշտ եմ վարվել հեռանալով: Այդպես երկուսս էլ հնարավորինս քիչ կտանջվենք: Ու ոչ միայն մենք: Ընկնելով մտորումների գիրկը կրկին անգամ սկսեցի հիշել գրածս բառերը՝ "Ես այնքան խիզախ չգտնվեցի, որ պայքարեմ մեր սիրո համար, բայց այդ սերը միշտ կմնա իմ սրտի ամենաթաքուն անկյունում պահված: Եթե կարող ես մոռացիր այն ցավը, որ քեզ պատճառեցի՝ իմ սիրով հանդերձ: Բայց խնդրում եմ, երբեք ինձ չմոռանաս, ու չմոռանաս, որ ես քեզ սիրել ու սիրում եմ: Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի միակ սեր":
Չէի կարողանում հավատալ, որ նա այդքան դաժան կգտնվի... Որ այդպես էլ չի պատասխանի: Մի՞թե իմ նամակը չարժանացավ մի փոքրիկ պատասխանի, մի՞թե ես այդքան մեծ արհամարհանքի եմ արժանի... Չէ, ես չսխալվեցի, ահա նրա նամակը.
"էնքան երկար եմ սպասել նամակիդ, իսկ դու չէիր գրում: Ես քեզ ներել եմ: Իսկական սերը չի կարող ատելության վերածվել: Ու մոռացի այն խոսքերը, որ ասացի մեր վերջին հանդիպմանը: Ուզում եմ երջանիկ լինես, թեկուզ ոչ իմ հետ, թեկուզ ինձանից հեռու..."
0
Կարդալ ավելին
Related Posts Plugin for WordPress, Blogger...